COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/ ․   COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

«Հատիկ» ծրագրի շրջանակում հայ-ֆրանսիական գիտական արշավախմբի մասնակցությամբ Հայաստանի տարբեր մարզերից հավաքվել  են տեղական հարյուրավոր սերմեր, որոնք ուսումնասիրվելու և պահպանվելու են՝ հետագայում գյուղատնտեսներին աջակցելու և կլիմայական փոփոխություններին դիմակայելու նպատակով։ Ծրագրի կարևոր բաղադրիչներից է գիտելիքի փոխանցումը։ Նախատեսվում են դասընթացներ, որոնց ընթացքում գյուղատնտեսները կսովորեն՝ ինչպես ճիշտ հավաքել, պահպանել, մշակել և օգտագործել տեղական սերմերը։

«Ծրագրի հիմնական նպատակը էնդեմիկ սերմերի բանկի ստեղծումն է, քանի որ էնդեմիկ մշակաբույսերը գնալով վերանում են։ Այս առումով Ակբա Ֆեդերացիան աջակցել է «Հատիկ» ծրագրին՝ կարևոր ներդրում ունենալով էնդեմիկ սերմերի, ինչպես նաև կլիմայական փոփոխություններին ընդառաջ դիմակայուն գյուղատնտեսության ձևավորման գործում»,- նշել է Ակբա Ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը։

«Փորձում ենք հարմարեցնել մեր գյուղատնտեսական համակարգերը, որպեսզի դրանք ավելի դիմակայուն դառնան կլիմայական փոփոխություններին։ «Հատիկ» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքը մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունի։ Այն հնարավորություն կտա ապագայում  ֆերմերներին տրամադրել այնպիսի սերմեր, որոնք կարող են ավելի դիմացկուն լինել կլիմայի փոփոխություններին։ Փորձարկումներ ենք իրականացնում, ուսումնասիրում տարբեր սորտեր և գնահատում դրանց հնարավորությունները։ Ակբա Ֆեդերացիան մեզ հետ ներգրավված է այս ծրագրում, աջակցում է այս նախաձեռնությանն ու օգնում այն կյանքի կոչելուն»,- նշում է Լիոնի մետրոպոլիայի գյուղատնտեսության, բնապահպանական արդյունավետության, քաղաքային բնության և պարենային ինքնիշխանության հարցերով փոխնախագահ Բաստիեն Ժուանը։

«Ավելի քան 3 շաբաթվա ընթացքում իրականացվել է սերմերի մեծածավալ հավաքում  66 տարբեր տարածքներից, հավաքվել է գրեթե 461 տեսակ սերմ։ Սերմերն առանձնանում են իրենց բազմազանությամբ, քանի որ Հայաստանում առկա են կլիմայական 9 տարբեր գոտիներ։ Սա չափազանց կարևոր է  և՛ Հայաստանի, և՛ Ֆրանսիայի համար, քանի որ մեզ հնարավորություն կտա հարմարվել կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող խնդիրներին։  Ակբա Ֆեդերացիայի  ներգրավվածությունն այս ծրագրում մեծ նշանակություն ունի։ Եթե ցանկանում ենք զարգացնել կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայուն գյուղատնտեսություն, ապա անհրաժեշտ են ներդրումներ»,- նշում է Լիոնի կիրառական բուսաբանության ռեսուրսների կենտրոնի համահիմնադիր և գիտական տնօրեն Ստեֆան Կրոզան։

««Հատիկ» ծրագիրն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ։ Ծրագիրը ծնվել է արձանագրված իրական կարիքներից՝ նպատակ ունենալով գտնել լուծումներ կլիմայի փոփոխությունների նկատմամբ գյուղատնտեսության դիմադրողականության բարձրացման համար»,- նշում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ապակենտրոնացված համագործակցության կցորդ Էմե Ֆոժանեն։

Մանրամասն՝ տեսանյութում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img