ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 22-ի նիստում սահմանել է օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների փոխանցման, այդ մարմիններից ՀՀ հարկային մարմնի կողմից համապատասխան տեղեկությունների ստացման կարգերը, ինչպես նաև փոխանցված տվյալների պահպանության պահանջները։

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը։

Միաժամանակ նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի №718-Ն որոշումը, որով նախկինում կարգավորվում էին համապատասխան ընթացակարգերը։

2025 թվականի որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների միջազգային փոխանակման համար օգտագործվում են ստանդարտացված XML ձևաչափը և տվյալների փոխանցման պաշտպանված համակարգը։

Հարկային մարմինը յուրաքանչյուր ստացող պետության համար ձևավորում է տեղեկությունների առանձին փաթեթ, ստուգում ֆայլերի համապատասխանությունը տեխնիկական պահանջներին, ինչպես նաև ապահովում դրանց սեղմումն ու գաղտնագրումը։

Նախկինում սահմանված կարգով նախատեսվում է գաղտնագրված տվյալների փաթեթների փոխանցումն օտարերկրյա իրավասու մարմիններին ամեն տարի՝ մինչև սեպտեմբերի 30-ը։

Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների միջազգային փոխանակումն իրականացվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) մշակած Հաշվետվությունների ներկայացման միասնական ստանդարտի (Common Reporting Standard, CRS) շրջանակում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img