ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։
Հուշադրամը նվիրված է հայ անվանի գեղանկարիչ Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին։
Դիմերեսին պատկերված Գրիգոր Խանջյանի «Լեռներում» կտավը։
Դարձերեսին պատկերված են Գրիգոր Խանջյանի դիմապատկերը և նրա «Ձոն նկարիչներին» եռանկարի կենտրոնական նկարից դրվագը։
Էսքիզների հեղինակներն են Լուսինե Լալայանը (դիմերես) և ԷՄՔԵՅ ՍՊԸ-ն (դարձերես)։ Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
Հուշադրամն ունի 100 դրամ անվանական արժեք։ Այն պատրաստված է 925 հարգի արծաթից, կշռում է 28,28 գրամ և ունի 28,0 x 40,0 մմ տրամագիծ։
Թողարկումը սահմանափակված է 300 օրինակով։
ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ






