Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

Այս մասին ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի հաշվետվության մեջ։

Այսպիսով, նշված ցուցանիշը տարեկան կտրվածքով ավելացել է 1,95 անգամ։

Ընդ որում, միայն սեպտեմբերին դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 206,3 մլն դոլար՝ անցյալ տարվա սեպտեմբերի 136,1 մլն դոլարի դիմաց։

Այս տարվա ինը ամիսների ընթացքում Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց ստացած անդրսահմանային փոխանցումների ներհոսքը կազմել է 5,15 մլրդ դոլար՝ անցյալ տարվա 9 ամիսների 4,25 մլրդ դոլարի դիմաց։

Դեպի Հայաստան փոխանցումների առաջատարների թվում են Ռուսաստանը՝ 3,51 մլրդ դոլարով, և ԱՄՆ-ը՝ 566,9 մլն դոլարով։ Ընդ որում, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը դեպի Հայաստան փոխանցումներով առաջատարներ են եղել նաև 2025 թ.-ի հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով (համապատասխանաբար՝ 2,73 մլրդ դոլար և 528,3 մլն դոլար)։

Միևնույն ժամանակ, 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց արտասահման իրականացրած փոխանցումների արտահոսքը կազմել է 3,15 մլրդ դոլար՝ 2025 թ.-ի նույն ժամանակահատվածի 3,23 մլրդ դոլարի դիմաց։

Հաշվետու ամիսներին Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումներով առաջատարներն են եղել ԱՄՆ-ը (482,5 մլն դոլար) և Ռուսաստանը (447,1 մլն դոլար)։ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերին առաջատարներն էին ՌԴ-ն (564,8 մլն դոլար) և ԱԱԷ-ն (473,8 մլն դոլար)։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img