Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։ Հայաստանի տաղավարում, որտեղ ներկայացված է երկրի կենսաբազմազանությունն ու դրա պահպանության կարևորությունը, բանկն այցելուների համար ապահովել է նաև քննարկումների հատուկ սրահ:

Հայաստանում որպես «կանաչ» տնտեսությունների և էներգաարդյունավետ նախագծերի ֆինանսավորման առաջատարներից՝ Ակբա բանկն իր գործունեության ամբողջ ընթացքում բացառել է այնպիսի բիզնեսների ֆինանսավորումը, որոնք կարող են էկոլոգիական էական վնաս հասցնել բնությանն ու շրջակա միջավայրին։ Բանկում իրականացվող գործարքների շուրջ 90%-ն այսօր կատարվում է բանկի թվային ուղիներով, որի շնորհիվ Ակբա բանկը նվազեցնում է նաև իր գործունեության բնապահպանական հետքը՝ խնայելով թուղթ և կրճատելով մասնաճյուղեր այցելելու շրջանակում CO₂-ի արտանետումները։

«Ակբան իր գործունեության ընթացքում գործնական քայլերով մշտապես նպաստել է թե՛ կենսաբազմազանության, թե՛ շրջակա միջավայրի պահպանմանն ու զարգացմանը։ Ակբա բանկի կողմից բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնք ուղղված են եղել կայուն զարգացմանը, բնության պահպանությանը, Հայաստանի տարբեր համայնքների և հատկապես սահմանամերձ համայնքների զարգացմանը։ Հատկանշական է, որ այդ ծրագրերի իրականացման շրջանակում շատ ակտիվ մասնակցություն են ունեցել հենց Ակբա բանկի աշխատակիցները։ Վերջին տարիների ընթացքում Ակբա  բանկի և մեր աշխատակիցների անմիջական մասնակցությամբ տնկվել է շուրջ 20 հազար ծառ Հայաստանի տարբեր շրջաններում»,- նշել է Ակբա բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նարեկ Ասատրյանը:

«2011թ.-ից Ակբա բանկում ներդրված է չֆինանսավորվող ոլորտների ցանկ, ըստ որի՝ Ակբա բանկը չի ֆինանսավորում այնպիսի գործողություններ, որոնք անշրջելի կամ մեծ վնաս ունեն շրջակա միջավայրի և կենսաբազմազանության վրա։ Միևնույն ժամանակ՝ Ակբա բանկն աջակցում է այնպիսի ընկերություններին ու նախաձեռնություններին, որոնք նպաստում են կենսաբազմազանության զարգացմանը կամ պահպանությանը։ Այս բոլոր գործողություններին զուգահեռ՝ Ակբա բանկն իր Կայուն զարգացման ռազմավարության շրջանակում մինչև 2035թ.-ը նպատակ ունի հասնել զուտ զրոյական արտանետումներին»,- նշել է Ակբա բանկի Կայուն զարգացման բաժնի ղեկավար Օհան Ալվանդյանը։

Ակբան հրապարակել է նաև բանկի Կայուն զարգացման իր առաջին հաշվետվությունը՝ ներկայացնելով բնապահպանական, սոցիալական և կառավարման ուղղություններով կատարված աշխատանքը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img