ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/.   ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։ Հաշվարկված նվազումը կազմում է 2 103,5 միլիոն դոլար։

Այս մասին ասված է Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին հաշվետվությունում, որը պատրաստել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները։

Հիմնական կրճատումը, հեղինակների հաշվարկներով, բաժին կընկնի Ռուսաստանին․ փոխանցումների ծավալը 2025 թ.-ի 3 878,3 մլն դոլարից կարող է նվազել մինչև 1 806 մլն դոլար կամ 2 072,3 մլն դոլարով։ Ռուսաստանին բաժին է ընկել ԵԱՏՄ պետություններից ստացվող բոլոր մուտքային փոխանցումների 98,1%-ը։

Ղազախստանից մուտքերը կանխատեսվում են նվազմամբ՝ 53,6 միլիոն դոլարից հասնելով 29,6 միլիոն դոլարի, Բելառուսից՝ 17,1 միլիոն դոլարից հասնելով 11,3 միլիոն դոլարի, Ղրղզստանից՝ 4,5 միլիոն դոլարից հասնելով 3 միլիոն դոլարի։

Աշխատանքի տեղավորման պայմանները

Հաշվետվությունում բերված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ 2025 թ.-ին ԵԱՏՄ մյուս պետություններում աշխատել է Հայաստանի 126,9 հազար քաղաքացի։ Նրանցից 124,6 հազար մարդ կամ 98,2%-ը՝ Ռուսաստանում, 2,1 հազարը՝ Ղազախստանում, 222 մարդ՝ Բելառուսում և 22 մարդ՝ Ղրղզստանում։

Միությանը Հայաստանի մասնակցության կասեցումը, փաստաթղթի համաձայն, կհանգեցնի ԵԱՏՄ մասին պայմանագրով նախատեսված աշխատանքային գործունեության ռեժիմի դադարեցմանը։

Հաշվետվության համաձայն՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության կասեցման դեպքում ենթադրվում է երրորդ երկրների աշխատողների նկատմամբ կիրառվող արտոնագրերի կամ աշխատանքային թույլտվությունների ձևակերպման պահանջների վերականգնում, ինչպես նաև հայ աշխատողների վրա աշխատաշուկայի կարգավորման նպատակով Միության պետությունների կողմից սահմանվող քվոտային սահմանափակումների տարածում։

Կդադարեցվի նաև Պայմանագրով նախատեսված աշխատողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ու սոցիալական ապահովության տրամադրման ռեժիմը։ Հայ աշխատողների եկամուտների համար կվերականգնվի հարկման այն ռեժիմը, որը գործում է երրորդ երկրների աշխատողների համար։

Հեղինակները փոխանցումների կրճատումը կապում են աշխատանքային գործունեության պայմանների վատթարացման, ծախսերի, այդ թվում՝ արտոնագրերի և բժշկական օգնության ծախսերի աճի, ինչպես նաև առևտրատնտեսական գործառնությունների ընդհանուր նվազման հետ։

Ինչպես է հաշվարկվել կանխատեսումը

Դրամական փոխանցումների սցենարային մակարդակը հեղինակները հաշվարկել են՝ ելնելով ԵԱՏՄ պետություններից մուտքերի ենթադրյալ վերադարձից այն մակարդակին, որը բնորոշ էր մինչև Միությանը Հայաստանի անդամակցումը ընկած ժամանակահատվածին։ Որպես հիմք է օգտագործվել 2010–2014 թթ.-երի փոխանցումների միջին տարեկան ծավալը՝ 1,25 մլրդ դոլար։

Հաշվետվությունում նշվում է, որ այդ գումարի ուղղակի համադրումը 2025 թ.-ի ցուցանիշի հետ անկանոն  է՝ գների և անվանական եկամուտների փոփոխության պատճառով։ Ուստի հաշվարկի ժամանակ հաշվի է առնվել դոլարի գնողունակության կուտակված փոփոխությունը՝ ԱՄՆ սպառողական գների ինդեքսի հիման վրա։ Ստացված սցենարային ցուցանիշը կազմում է 1,85 մլրդ դոլար։

ՌԴ կառավարության կայքում հրապարակված հաշվետվությունը պատրաստվել է 2026 թ.-ի մայիսի 29-ի չորս երկրների նախագահների համատեղ հայտարարության կատարման շրջանակում՝  Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի դեկտեմբերյան նիստում ներկայացնելու համար։

Զեկույցի դրույթներին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հղումով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում նախատեսվում է  կենսաթոշակառուների համար հետվճարի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թ.-ը

Հայաստանում նախատեսվում է մինչև 2029 թ.-ի ավարտը երկարաձգել բանկային քարտերով վճարված անկանխիկ եղանակով կատարված գնումների  գործարքներից կենսաթոշակառուներին  20%  հետվճարի ծրագիրը, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը (ՎԻԴԵՈ)

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի գլխավոր իրադարձությունները (հոկտեմբերի 12–18)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ ընդգրկում էր պետական արժեթղթերի շուկայի զարգացումը, բանկային գործառնությունների կարգավորման փոփոխությունները, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի ֆինանսավորման սուբսիդավորումը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img