Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

Բանկը յուրաքանչյուր պարտատոմսից տեղաբաշխելու է 100,000 (հարյուր հազար)  քանակով։

ՀՀ դրամի դեպքում առաջին տրանշի եկամտաբերությունը 9,50% է, երկրորդ տրանշի դեպքում՝ 9,75%: ԱՄՆ դոլարի դեպքում առաջին առաջին տրանշի եկամտաբերությունը 5,0% է, երկրորդ տրանշի դեպքում՝ 5,50%։

Եվ՛ ՀՀ դրամի, և՛ ԱՄՆ դոլարի դեպքում առաջին տրանշի շրջանառության ժամկետը 30 ամիս է, 2-րդ տրանշի պարագայում՝ 60 ամիս։ Պարտատոմսերի առաջին տրանշի մարումը 2029թ. ապրիլի 20-ն է, երկրորդ տարնշի մարումը՝ 2031թ. հոկտեմբերի 20-ը։

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողը պետք է լրացնի և Ակբա բանկ ներկայացնի պարտատոմսերի ձեռքբերման հայտ։ Մանրամասն՝ այստեղ։

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img