Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ 2027 թ․–ին Հայաստանի պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կանխատեսվում է 47.2% մակարդակում, ինչը 0.7 տոկոսային կետով բարձր է 2026 թվականի սպասվող ցուցանիշից, հայտնել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր:

Նրա խոսքով՝ բյուջեի դեֆիցիտը ծրագրավորված է ՀՆԱ-ի 3.4%-ի մակարդակում, ինչը մոտ 0.6 տոկոսային կետով ցածր է 2026 թվականի սպասվող ցուցանիշից: Ֆիսկալ կոնսոլիդացիան ապահովվելու է առավելապես հարկային մուտքերի զգալի աճի հաշվին:

ԿԲ ղեկավարն ընդգծել է ՀՆԱ-ում ընթացիկ ծախսերի մասնաբաժնի հետևողական կրճատման կարևորությունը՝ կապիտալ ներդրումների բարձր մակարդակի պահպանման և դրանց արդյունավետության բարձրացման պայմաններում: Ընդ որում, հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է լինելու պարտքի կայունության ամրապնդմանը, մարդկային կապիտալի զարգացմանը և երկրի տնտեսական ներուժի ընդլայնմանը:

Աշխարհաքաղաքական և մակրոտնտեսական անորոշության պայմաններում հատուկ ուշադրություն, Գալստյանի խոսքով, անհրաժեշտ է դարձնել ռիսկերի կառավարմանը և ֆիսկալ պահուստների ամրապնդմանը:

Պետական պարտքի մասին


Ինչպես սեպտեմբերին հայտարարել էր Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Հայաստանի պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 5.12 տրլն դրամ՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի 5.30 տրլն դրամի համեմատ: Դոլարային արտահայտությամբ պետական պարտքը կազմել է 13.9 մլրդ դոլար: Ավելի վաղ ՀՀ ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը նպատակ է դնում պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 45%-ի:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

CUBE Invest-ը ներգրավել է 5 մլրդ դրամ․ որքա՞ն կարելի է վաստակել պարտատոմսերով, և ի՞նչ ռիսկեր պետք է հաշվի առնել

Ինչպե՞ս է հաշվարկվում եկամտաբերությունը, ինչի՞ն է ընկերությունը նախատեսում ուղղել ներգրավված միջոցները և ի՞նչ ռիսկեր պետք է հաշվի առնել․ այս հարցերին է անդրադարձել CUBE Invest-ի գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանն «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում

ՀՀ ֆինանսների նախարարությունը հետևում է վարկերի և ավանդների տոկոսադրույքների միջև տարբերության ընդլայնմանը

Հայաստանի ֆինանսների նախարարությունը հետևում է բանկերի կողմից ներգրավվող միջոցների և տրամադրվող վարկերի տոկոսադրույքների միջև տարբերության աճին, չորեքշաբթի  Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

2027թ.-ից ավելի քան 400 հազ. քաղաքացի կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում

Նախարարի խոսքով՝ հիմնական փոփոխություններն ուղղված են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ընդգրկվածության ընդլայնմանը, ինչպես նաև մասնակիցների նոր կատեգորիաների ներառմանը

Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով (ՎԻԴԵՈ)

HYPHEN4 ԼԱԲ կրթական և հետազոտական հասարակական կազմակերպությունը, երիտասարդների և ուսանողների ներգրավմամբ, նորարարական լուծումներով քարտեզագրում և տեսանելի է դարձնում Հայաստանի տարբեր վայրերի շենքերն ու հանրային տարածքները՝ ներկայացնելով այն ամենը, ինչը նույնիսկ արբանյակային պատկերով հնարավոր չէ նկատել։

Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողները՝ԵՊՀ-Բանկ ավանդական հանդիպման կենտրոնում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․   Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ՝ Բիբլոս...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img