IDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․   IDBank-ը «Կողք կողքի» ծրագրի շրջանակում նոր համագործակցություն է սկսել այս անգամ Սևան համայնքում բնակվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար։

Բանկը և «Դէկավվա ֆոնդ» բարեգործական հիմնադրամը միավորել են ջանքերը՝ նպաստելու ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը, ստեղծելու իրական հնարավորություններ կրթության և աշխատաշուկայի հասանելիության ապահովման համար։

«Ծրագրի նոր փուլը ենթադրում է աշխատանք ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի հետ՝ երեխաներից մինչև մեծահասակներ։ Նպատակ ունենք ծրագրի միջոցով շոշափելի արդյունք ունենալ, երբ ընտանիքը կունենա թե՛ իր սոցիալական խնդիրների, թե՛ համայնքում առավել արագ ինտեգրվելու խնդիրների լուծումները։ Հուսով ենք, որ շուտով դրական արդյունքներով կամփոփենք ծրագիրը։ Վստահ եմ, որ «Հարեհասի» աշխատանքն էական ազդեցություն կունենա արցախցի մեր հայրենակիցների ապագայի վրա», – ասաց IDBank-ի Հաղորդակցման և կայուն զարգացման վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

Ծրագրի շրջանակում հաշվի են առնվելու յուրաքանչյուր ընտանիքի կարիքներն ու խնդիրները և աշխատանքներ են տարվելու անհատապես, ասաց «Դէկավվա ֆոնդ» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ադրիանա Մարությանը․ «Քանի որ «Հարեհասը» համայնքահեն ծրագիր է, յուրաքանչյուր համայնքում, որտեղ կան արցախցիներ, ինչ-որ նոր բան ստեղծվելու է նրանց կողմից՝ նոր նախագծեր, բիզնեսներ և այլն։ Մենք ամեն օր տեսնում ենք նրանց մեծ ներուժը և ուզում ենք աջակցել դրա զարգացմանը»։

«Կողք կողքի» ծրագրի շրջանակում IDBank-ը 2023 թվականից պարբերաբար աջակցություն է տրամադրում Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին՝ կարևորելով նրանց ինտեգրումն ու նպատակ ունենալով օգնել նրանց ոտքի կանգնել և իրենց ապագան կառուցել Հայաստանում։ Վերջերս Բանկը ֆինանսավորել էր նաև Երևանի պետական համալսարանի 103 արցախցի ուսանողների կրթավճարները։

«Եթե ծրագրի սկզբնական շրջանում մեր աջակցությունը սոցիալական բնույթի էր, երբ անհրաժեշտ էր հոգալ պարզապես կենցաղային ծախսերը, ապա հետագայում մենք սկսեցինք աջակցել արցախցի մեր հայրենակիցների կրթությանը, վերապատրաստումներին ու նոր մասնագիտություն ձեռք բերելուն։ Դա հնարավորություն կտա նրանց ունենալ երկարաժամկետ աշխատանք ու ինքնուրույն լուծել սոցիալական խնդիրները», – ասաց Տաթևիկ Վարդևանյանը։

Առաջիկայում համայնքներում Բանկը կանցկացնի նաև ֆինանսական գրագիտության դասընթացներ, որոնք կօգնեն ընտանիքներին ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ ճիշտ և գրագետ ֆինանսական որոշումներ կայացնելու համար։

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ  ԿԲ–ն ավելի քան երեք տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրեց տոկոսադրույքը․ ինչպես է այն փոխվել 2022թ․–ի վերջից (ԳՐԱՖԻԿ)

Կենտրոնական բանկը նախօրեին ավելի քան երեք տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրեց դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը

IDBank-ը Մոնակոյում․հայկական ֆինանսական նորարարությունները՝ միջազգային հեղինակավոր հարթակում (ՎԻԴԵՈ)

Մոնտե Կառլոյում կայացած երկօրյա ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը ներկայացվեցին Հայաստանն ու հայկական արտադրանքը՝ ոսկերչությունից և ադամանդագործությունից մինչև բանկային ոլորտի նորարար լուծումներ

ՀՀ ԿԲ-ն և Վրաստանի ազգային բանկը ֆինանսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանի Կենտրոնական բանկը և Վրաստանի ազգային բանկը ֆինանսական համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 14–20)

Հայաստանի ֆինանսական օրակարգն այս շաբաթ ձևավորվել է դրամավարկային քաղաքականության ուղղության փոփոխության, բանկային ֆինանսավորման արժեքի, գնաճի և արժութային շուկայում տիրող իրավիճակի շուրջ

«Մի դրամի ուժը»՝ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր

Մի դրամի ուժը» նախաձեռնության օգոստոս ամսվա շահառուն «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունն էր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img