NASDAQ OMX Արմենիան ծրագրում է 2012թ.-ին մասնակիցներին երկարաժամկետ վարկային պաշարների հարթակ առաջարկել

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիան ծրագրում է 2012թ.-ին մասնակիցներին նոր գործիք՝ երկարաժամկետ վարկային պաշարների հարթակ առաջարկել, որոնք պահանջված են բանկերի և ներդրումային ընկերությունների կողմից, հայտնեց NASDAQ OMX Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

Ըստ նրա՝ բորսայի հաջորդ նորամուծությունը կդառնա նոր առևտրային համակարգի ներմուծումը, որը NASDAQ OMX-ի մասնակիցներին հնարավորություն կընձեռի ներգրավվել այլ շուկաներ և արտերկրի ներդրողների համար հայկական արժեթղթերի հասանելիություն կապահովի:

«Կարծում ենք, որ դա հայկական կազմակերպությունների համար խթան կհանդիսանա, որպեսզի մտածեն էմիսիաների իրականացման ուղղությամբ»,- ասաց նա:

Ինչպես նշեց Սարոյանը, կառավարությունը շուկայի վերակենդանացման համար մի քանի խթանող մեխանիզմներ է ներմուծել: Այսպես, այն ընկերությունները, որոնց բաժնետոմսերը «A» և «B» բորսային հաթակներում լիստինգ են անցել, հնարավորություն ունեն օգտվել հարկային արտոնություններից՝ մինչև 50 տոկոսով շահութահարկի վճարը նվազեցնելով, ինչպես նաև հետ ստանալ ԱԱՀ-ն, որը վճարում է էմիսիայի հետ կապված իրավաբանական, խորհրդատվական և այլ ծառայությունների համար:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առքուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img