Thu, 13 March
15.1 C
Yerevan
USD: 392.74 RUB: 4.55 EUR: 426.91 GEL: 141.53 GBP: 508.83
spot_img

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձանց վարկային պորտֆելն 9 ամսվա ընթացքում աճել է 31.4%՝ հասնելով 44.5 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկում Ֆիզիկական անձանց տրամադրված վարկային փաթեթը 2011թ.-ի հունվար-սեպտեմբեր ամսին ավելացել է 31,4%-ով` 10.7 մլրդ ՀՀ դրամով և սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 44,5 մլրդ ՀՀ դրամ, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Միաժամանակ կորպորատիվ բիզնեսի հաճախորդների վարկային փաթեթը աճել է 31.5%-ով:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հունվար-սեպտեմբեր ամսին բանկի զուտ եկամուտը կազմել է 3,888 մլն դրամ, ինչը ՀՀ բանկային համակարգի երրորդ ցուցանիշն է:

Հաճախորդներից ներգրաված միջոցների ծավալը կազմել է 79,092 մլն դրամ: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը 2010թ. դեկտեմբերի 31-ի համեմատությամբ աճել է 23.1%-ով և կազմել է 44,940 մլն դրամ:

Հիմնական գործունեության եկամուտը հասել է 9,611 մլն  դրամի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 26.2%-ով:

Կապիտալի (ROE)  և ակտիվների (ROA) եկամտաբերության գործակիցները համապատասխանաբար կազմել են 17,6% և 3,6%:

«Ֆիզիկական անձանց ավանդային հաշիվներին առկա միջոցների հարաբերական աճը 2011թ. կազմել է 23.1%, բացարձակ աճը` 8.4 մլրդ դրամ, որը ևս մեկ անգամ ապացուցեց ֆիզիկական անձանց ավանդների ներգրավման շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջատար դիրքերը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Բանկի կորպորատիվ հաճախորդների ժամկետային և ցպահանջ ավանդների ծավալը նույնպես աճել է ավելի քան 50%-ով տարեսկզբի հետ համեմատ:

Հաղորդագրության համաձայն, նման ցուցանիշներին հասնելը Բանկին նպաստել է այնպիսի վարկային պրոդուկտների պայմանների և սակագների բարելավմանն ուղղված ակտիվ աշխատանքները, ինչպիսիք են` ավտովարկավորումը, փոքր բիզնեսի վարկավորումը, հիփոթեքային և սպառողական վարկերը, դեբետային քարտերը, ինչպես նաև ավանդային պրոդուկտների մասով կատարված ակցիաները`Հաղթանակի օրվան նվիրված «ՎՏԲ Հաղթանակ» և Երեխաների պաշտպանության օրվան նվիրված «Ամառը ՎՏԲ-ի հետ» ավանդները:

«2011թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը, որպես ունիվերսալ բանկ, շարունակել է մանրածախ բիզնեսի զագացմանն ուղղված ակտիվ քաղաքականությունը, հաջողությամբ ավելացնելով ֆիզիկական անձանց վարկային և ավանդային փաթեթները և շուկայում ամրապնդելով առաջատար դիրքերը բոլոր ցուցանիշներով, ինչպես մանրածախ, այնպես էլ կորպորատիվ բիզնեսի ուղղությամբ»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը:

Ըստ նրա՝ այս պահին տարվում են լայնածավալ աշխատանքներ բոլոր պրոդուկտների և Բանկի կորպորատիվ բլոկի բիզնես գործընթացների արդիականացման և օպտիմալացման ուղղությամբ:

«Մենք շարունակում ենք ակտիվորեն զարգացնել և մեր հաճախորդերին առաջարկել առավել ունիվերսալ և հարմար բանկային պրոդուկտներ, և 2011թ. ավարտին սպասում ենք գործունեության հիմնական ցուցանիշների բարձր աճ»,- ավելացրել է նա:

Բացի գործող պրոդուկտների սակագների և պայմանների բարելավումից, Բանկը նաև ակտիվ աշխատել է բիզնես գործընթացների օպտիմալացման և ֆիզիկական անձանց համար բարձր տեխնոլոգիական ծառայությունների ներդրման ուղղությամբ: ՎՏԲ-Հայաստան Բանկը միակ Բանկն է Հայաստանում, որը հնարավորություն է տալիս իր հաճախորդներին վճարային տերմինալների ցանցի միջոցով շուրջօրյա համալրել  իրենց բանկային և քարտային հաշիվները (ամբողջ ՀՀ տարածքում շուրջ 400 տերմինալներ):

Ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներին համապատասխան ամփոփելով ինը ամիսների ֆինանսական արդյունքները՝ նշվում է, որ 2011թ. ակտիվ քարտերի ընդհանուր քանակով  (տեղական և միջազգային) ՎՏԲ-Հայաստան Բանկը երրորդ հորիզոնականից բարձրացել է առաջին հորիզոնական, թողարկելով և սպասարկելով բացառձակապես Visa քարտեր:

Սեպտեմբերի 30-ի դրությամբ Բանկի ակտիվ քարտերի քանակը անցել է 122 հազար տարեկան աճով 52.5%-ով: Բանկն իր հաճախորդներին տրամադրում է Visa Electron, Visa Classic, Visa Gold, Visa Business և Visa Platinum քարտեր:

2011թ. ՎՏԲ-Հայաստան Բանկում շարունակվել է Բանկի Հայաստանի խոշորագույն մասնաճյուղային ցանցի բարեկարգման և օպտիմալացման ծրագիրը: Բացվել են նոր մասնաճյուղեր Ապարան, Բյուրեղավան և Նոյեմբերյան քաղաքներում: 2011թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ Բանկի մասնաճյուղային ցանցը կազմված է եղել Հայաստանի տարածքում գործող 68 մասնաճյուղերից:

Պրոդուկտի նկատմամբ ունեցած հաճախորդների հետաքրքրությունից ելնելով և կիրառելով ՎՏԲ խմբի հնարավորությունները` ՎՏԲ-Հայաստան Բանկը 2012թ.  նախատեսում է ներդնել  նաև փորձնական ծրագրեր ոչ ռեգրեսային և միջազգային ֆակտորինգի գծով:

Փաստաթղթային գործառնությունների մասով ՎՏԲ-Հայաստան Բանկը նույնպես գրանցել է լավ արդյունք` 2011թ. 9 ամիսների ընթացքում տրամադրված երաշխիքների և ակկրեդիտիվների ծավալն աճել  է 77%-ով 2010թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ գործում է 2004 թվականից (2006 թվականի հունիսից ՎՏԲ բրենդի տակ), իրականացնում է գործունեություն 1996թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված բանկային գործունեություն ծավալելու թիվ 64 լիցենզիայի հիման վրա: 2011թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի մասնաճյուղերի ցանցը բաղկացած էր ՀՀ ողջ տարածքում գործող 68 մասնաճյուղերից, դրանցից 24-ը Երևանում և 44-ը մարզերում: Բաժնետոմսերի 100 տոկոսի բաժնետերն է ՎՏԲ բանկը ԲԲԸ-ն:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Բավրա

Կապիտալի շուկայի զարգացումը պահանջում է AMX–ի և շուկայի մասնակիցների համատեղ աշխատանքը․ CubeInvest–ի գլխավոր տնօրեն

Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման համար անհրաժեշտ են գործնական քայլեր, նշեց Cube Invest ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Միքայել Մարգարյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում

Հայաստանում գյուղատնտեսական մշակաբույսերը կապահովագրեն ցրտահարությունից

Հայաստանի ֆերմերային տնտեսություններին կառաջարկեն գյուղատնտեսական մշակաբույսերի ապահովագրություն ցրտահարությունից, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը

Արագ ախտորոշում և ժամանակակից սարքավորումներով ակնաբուժություն՝ «Վիժնմեդում» (ՎԻԴԵՈ)

2023 թվականին «Վիժնմեդն» ընդլայնվեց և մեկնարկեց նաև ակնաբուժական ծառայությունների տրամադրումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img