Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի․/ԱՌԿԱ/․  Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները, ավանդույթները, կազմակերպում վարպետաց դասեր։ Տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկները տեղում համտեսում են նաև տնական օղիներն ու գինիները։

«Ընկուզենու տակ» հյուրատունն Ակբա Ֆեդերացիայի և NABU Հայաստանի «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շահառուներից է. տրամադրված դրամաշնորհի միջոցներով վերանորոգվել է հյուրատունը։ Բացի այդ, Լիլիթը մասնակցել է նաև Ակբա բանկի կողմից կազմակերպած սկսնակ ձեռներեցների բիզնես դասընթացներին, որոնք ևս օգնել են նրան հյուրատնային ոլորտում կատարել իր առաջին քայլերը։

«Դասընթացը շատ մոտիվացնող էր. սկզբնական շրջանում, լինելով սկսնակ և  անփորձ, բավականին մեծ և դրական ազդեցություն է ունեցել ինձ վրա: Հյուրասրահը վերանորոգել ենք Ակբա Ֆեդերացիայի ու NABU-ի կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում։ Այստեղ հյուրերին հյուրընկալում ենք ձմռանը՝ ցուրտ եղանակին. միանգամից կարող ենք ընդունել 20-30 անձի։ Բիզնեսում միշտ կան դժվարություններ և կան փուլեր, երբ ոչինչ չի ստացվում, բայց պետք է չհուսահատվել և անընդհատ առաջ գնալ»,- նշել է «Ընկուզենու տակ» հյուրատան հիմնադիր Լիլիթ Խալաթյանը։

Լիլիթի նպատակները մեծ են. ցանկանում է ընդլայնել տարածքը ու ավելի շատ զբոսաշրջիկների  ընդունել իրենց հյուրընկալ անկյունում:

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու ամրապնդմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img