«Խելացի զրույցներ փողի մասին»․ Հայաստանում կանցկացվի Global Money Week 2026–ը

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի․/ԱՌԿԱ/․ 2026թ. մարտի 16-22-ը կանցկացվի «Փողի միջազգային շաբաթ» (Global Money Week – GMW2026) միջազգային իրազեկման արշավը։

Հայաստանը 2014 թվականից մասնակցում է «Փողի միջազգային շաբաթ» (Global Money Week) նախաձեռնությանը, իսկ դրա ազգային կոորդինատորը Հայաստանի Կենտրոնական բանկն է։ Նախատեսվում է համագործակցություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Երիտասարդության վարչության հետ:

GMW2026-ի թեման է «Smart money talks» («Խելացի զրույցներ փողի մասին»)։ Արշավն ուղղված է երիտասարդների ֆինանսական գրագիտության բարձրացմանը և անձնական ֆինանսների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը: Միջոցառման շրջանակում նախատեսվում են այցելություններ երկրի մարզերի երիտասարդական կենտրոններ՝ երիտասարդների մասնակցությամբ ֆինանսական թեմաներով քննարկումներ անցկացնելու նպատակով:

 Երիտասարդների ֆինանսական կյանքը լի է որոշումներով՝ առաջին գումարը վաստակելուց մինչև ուսանողական վարկերի կառավարում, ներդրումների իրականացումից մինչև խարդախություններից պաշտպանություն, ծախսերի վերահսկում՝ չմոռանալով իհարկե։ ընկերների հետ ժամանց անցկացնել:

Անձնական ֆինանսները կարող են թվալ վախեցնող, սթրեսային կամ նույնիսկ ամոթալի. շատ երիտասարդներ կարող են վստահ չլինել , թե ում դիմել փողի հետ կապված հարցերի դեպքում, չիմանան, թե ում հետ պետք է խոսել փողի մասին, կամ կարող են վախենալ կիսվել փողի հետ կապված իրենց խնդիրներով։

Խոսելով, պատմություններ կիսվելով և հարցեր տալով ճիշտ մարդկանց՝ երիտասարդները կարող են ձեռք բերել վստահություն և հմտություններ, որոնք անհրաժեշտ են փողը իմաստուն կերպով կառավարելու համար։ Ֆինանսական կրթությունը տրամադրում է գործիքներ՝ բյուջետավորման հիմունքներից մինչև թվային ֆինանսների կառավարում՝ բաց զրույցներ սկսելու համար, որոնք կարող են կանխել անհանգստությունն ու սխալները։ «Փողի միջազգային շաբաթը» կազմակերպվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից, միավորում է աշխարհի ավելի քան 170 երկրների կազմակերպություններին մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ բարելավել երիտասարդների ֆինանսական գիտելիքներն ու ձևավորել պատասխանատու ֆինանսական վարքագիծ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img