Հայաստանի ԱՊՊԱ շուկայում առաջատար երեք ընկերությունները 2011 թ.-ի 11 ամսվա ընթացքում վճարել են փոխհատուցումների ավելի քան 64%-ը

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունները, որոնք ներառված են ԱՊՊԱ շուկայի առաջատարների եռյակում վճարված փոխհատուցումների ծավալով, 2011 թ.-ի հունվարի 1-ից նոյեմբերի 30-ը վճարել են շուկայի փոխհատուցումների 64,6 տոկոսը կամ շուրջ 3,05 մլրդ դրամ: Նման տվյալներ են ներկայացված Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում տեղադրված վիճակագրության մեջ:

Հրապարակված տվյալների համաձայն՝ ԱՊՊԱ շուկայի առաջատարների եռյակում են «Ռոսգոսստրախ-Արմենիա», «ԻՆԳՈ Արմենիա» և «Ռեսո» ընկերությունները: «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը նախորդ տարվա 11 ամսվա ընթացքում վճարել է 1,6 մլրդ դրամի փոխհատուցում, «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը՝ շուրջ 860 մլն դրամ, իսկ «Ռեսո» ընկերությունը՝ 604,4 մլն դրամ:

Միաժամանակ ԱՊՊԱ-ի գծով ներկայացված, սակայն չկարգավորված վնասների ռեզերվը նոյեմբերի վերջին կազմել է շուրջ 1,1 մլրդ դրամ, չվաստակած պարգևավճարի պահուստը՝ շուրջ 2 մլրդ դրամ, տեղի ունեցած, սակայն չհայտարարագրված վնասների ռեզերվը՝ 522,8 մլն դրամ: Ապահովագրական իրադարձությունների բավարարված հայտերի թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է  22383, որոնցից 21904-ով իրականացվել են փոխհատուցման վճարներ:

Հայաստանում այսօրվա դրությամբ գործում է 8 ապահովագրական ընկերություն:

ԱՊՊԱ ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թ.-ի հունվարի 1-ից:

«Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է Ռոսգոսստրախ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ:

«Ինգո Արմենիա» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1997 թ.-ին որպես «Էֆես» ՓԲԸ: 2003 թ.-ի դեկտեմբերին ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսը ձեռք է բերել «Ինգոսստրախ» ռուսական ապահովագրական ընկերությունը, ինչից հետո ընկերությունը վերանվանվեց «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի:

«Ռեսո» ՓԲԸ-ն գրանցվել է 2008 թ.-ի նոյեմբերի 10-ին որպես «Յունիռեսո» ՓԲԸ: Ընկերությունը 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին վերանվանվել է «Ռեսո» ՓԲԸ-ի: Այժմ ապահովագրական ընկերության բաժնետերերն են «Պոլիգրաֆիա» ՓԲԸ-ն՝ 50 տոկոս մասնաբաժնով, իսկ մնացած 50 տոկոսը պատկանում է «CIS Equity Partners Limited» ՍՊԸ-ին: (1 դոլարը 385,77 դրամ է)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img