Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները նոյեմբերին աճել են 3,7 տոկոսով՝ կազմելով 113,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները նոյեմբերի ընթացքում ավելացել են 3,7 տոկոսով և նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել 113,8 մլրդ դրամ, տեղեկացվում է ՀՀ ԿԲ կայքում:
Ըստ հաշվետվության, վարկային կազմակերպությունների ընդհանուր պարտավորությունների գծով, հոկտեմբերի համեմատ, գրանցվել է 4,9 տոկոսանոց աճ՝ կազմելով շուրջ 70,5 մլրդ դրամ:

Միաժամանակ Հայաստանի վարկային կազմակերպությունների հաշվեկշռային ընդհանուր կապիտալը նոյեմբերին ավելացել է 2 տոկոսով և նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել ավելի քան 43,3 մլրդ դրամ:

Հայաստանի վարկային կազմակերպությունների չտեղաբաշխված շահույթը 2011 թ.-ի հունվար-նոյեմբերին կազմել է ավելի քան 2 մլրդ դրամ՝ միայն նոյեմբերին ավելանալով 64,3%-ով:
2011թ.-ի հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 31 վարկային կազմակերպություն: (1 դոլարը 388,25 դրամ է)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img