Հայաստանի սպառողների վստահության ինդեքսն առաջին եռամսյակում ավելացել է 3,5%-ով՝ հասնելով 47,2-ի

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողների վստահության ինդեքսն առաջին եռամսյակում, 2011 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 3,5%-ով և կազմել է  47,2, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ 2011 թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ սպառողների վստահության ինդեքսն ավելացել է 6,7 տոկոսով:

Ընթացիկ պայմանների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում, 2011 թ.-ի առաջին եռամսյակի համեմատ, ավելացել է 22,1 տոկոսով: Ընթացիկ պայմանների ինդեքսներից զգալի աճել են ընթացիկ եռամսյակում խոշոր գնումներ կատարելու փաստի և ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ տնային տնտեսությունների գնահատականների ինդեքսները (38,7 տոկոսի աճ), իսկ ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ գնահատականների ինդեքսն աճել է 24.5%-ով:

Առաջին եռամսյակում տնային տնտեսությունների խոշոր գնումներ իրականացնելու փաստի ինդեքսի աճին զուգահեռ 2011 թ.-ի առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է տնային տնտեսությունների եկամուտների ընդամենը 2.4%-ով աճ:

Ըստ տեղեկատվության՝ ապագա պայմանների ինդեքսը շարունակում է նվազել: Այս եռամսյակ, 2011 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, այն նվազել է 7.4%-ով և կազմել 53,2:

Այս կրճատումը պայմանավորված է նրանով, որ այս խմբում ներառված բոլոր երեք ինդեքսներն առաջին եռամսյակում, 2011 թ.-ի առաջին եռամսյակի համեմատ, անկում են արձանագրել:

Ապագա պայմանները գնահատող ինդեքսներից ամենամեծ նվազումը գրանցվել է գալիք եռամսյակում խոշոր գնումներ իրականացնելու ակնկալիքի ինդեքսի գծով՝ շուրջ 11% (նախորդ եռամսյակի 7% նվազման դիմաց): Եկամուտների փոփոխության սպասումները նվազել են 8.9%-ով (նախորդ եռամսյակում այս սպասումների անկումն ավելի խորն էր` 17.2%), մի փոքր նվազել է նաև գալիք եռամսյակում ընտանիքի զբաղվածության փոփոխության սպասման ինդեքսը (2.5%):

Սպառողների վստահության ինդեքսն (ՍՎԻ) իրենից ներկայացնում է սպառողներին տրված վեց հարցերի հիման վրա հաշվարկված հաշվեկշիռների միջին թվաբանականի փոփոխություն:

2005 թ.-ի սկզբից ՀՀ ԿԲ-ն ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների և տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ է անցկացնում՝ նախորդ ժամանակաշրջանի համեմատ ներկա տնտեսական իրավիճակի փոփոխությունների, ուսումնասիրվող սուբյեկտների տնտեսական ակնկալիքների գնահատման նպատակով՝ տնտեսական ինդեքսների հաշվարկի և հրապարակման հարցումների արդյունքների հիման վրա:

Հարցումներն անցկացվել են ինտերնետով, հեռախոսակապի, նամակների և ֆաքսի միջոցով: Հարցումների արդյունքների հիման վրա հաշվարկվում են գործարար միջավայրի, տնտեսական ակտիվության և սպառողների վստահության ինդքեսները՝ 100-տոկոսանոց սանդղակով: Ընդ որում 50-ից ավել գնահատականը կայուն է:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img