«ԻՆԳՈ Արմենիան» մտադիր է 2012թ. երկրում ապահովագրավճարների առավելագույն ցուցանիշ ապահովել՝ 9,2 մլրդ. դրամ

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերությունը «Կասկադ Ինշուրանս»-ի հետ միավորման արդյունքում մտադիր է 2012թ. երկրում ապահովագրավճարների առավելագույն ցուցանիշ ապահովել՝ 9,2 մլրդ. դրամ, հայտնեց «ԻՆԳՈ Արմենիա» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ, «Կասկադ Ինշուրանս»-ի նախկին գործադիր տնօրեն Գառնիկ Տոնոյանը:
Հայաստանի Կենտրոնական բանկի որոշմամբ՝ գրանցվել է «Կասկադ ինշուրանս» ընկերության ապահովագրական պորտֆելը «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերությանը հանձնելու մասին  գործարքը: Ակտիվների միավորման արդյունքում հայկական ապահովագրական շուկայում ստեղծվել է աննախադեպ խոշոր ընկերություն՝ ավելի քան 8,7 մլրդ. դրամ ապահովագրական պորտֆելով: Բաժնետոմսերի հիմնական փաթեթը պատկանում է ինստիտուցիոնալ ներդրողին՝ ռուսական «Ինգոսստրախ» ընկերությանը:
«Միավորման դրական արդյունքներից մեկն այն եղավ, որ արդյունքում բավականին դիվերսիֆիկացված պորտֆել ձևավորվեց, որտեղ, ըստ էության, չկան գերակշռող ուղղություններ, ինչպես նաև կորպորատիվ հաճախորդների ամենախոշոր բազան»,- ասաց Տոնոյանը մամուլի ասուլիսում:
Նրա խոսքերով՝ միավորման արդյունքում ընկերությունը ավելի քան երկու հազար հաճախորդ է ստանում, Հայաստանում ավելի քան 65 գրասենյակ, գործակալային ցանց՝ ավելի քան 2 հազար գործակալով, իսկ ընկերության աշխատակիցների ընդհանուր թիվը կկազմի ավելի քան 320 մարդ:
«ԻՆԳՈ Արմենիայի» գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանն իր հերթին նշեց, որ «Կասկադ ինշուրանսը» մեծ փորձ ունի շուկայում, բարի համբավ և ծառայությունների մատուցման բարձր մակարդակ, և «ԻՆԳՈ Արմենիայի» բաժնետերերը միավորման որոշում ընդունեցին՝ ելնելով այս գործոններից:
«Մենք խոսում ենք ոչ թե կլանման գործընթացի, այլ միաձուլման մասին: Վերջին տարվա ընթացքում մշակվել են «ԻՆԳՈ Արմենիայի» թարմացված չափորոշիչները, որոնք ներառել են երկու ընկերությունների լավագույնը»,-նշեց նա:
Ալթունյանը հայտնեց նաև, որ ընկերությունների սեփականության վերաբաժանում տեղի չի ունեցել, բաժնետերերի կազմը չի փոխվել:
«ԻՆԳՈ Արմենիա» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է 1997թ.-ին «Էֆես» ԱՓԲԸ անվանմամբ: 2003թ.-ի դեկտեմբերին ընկերության բաժնետոմսերի 75%-ը ձեռք է բերվել ռուսական «Ինգոսստրախ» ԱԲԲԸ կողմից, ինչից հետո ընկերությունը վերանվանվել է «Ինգո-Արմենիա» ՓԲԸ-ի, իսկ Լևոն Ալթունյանը բաժնետոմսերի 25 տոկոսի սեփականատերն է: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 750,9 մլն դրամ:
«Կասկադ ինշուրանս» ՓԲԸ-ն գրանցվել է 2004 թ.-ի հոկտեմբերի 13-ին: Այժմ ապահովագրական ընկերության բաժնետերերն են «Կասկադ Ինշուրանս Հոլդինգ» ՓԲԸ-ն՝ 65 տոկոս մասնաբաժնով և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, որին պատկանում է բաժնետոմսերի 35 տոկոսը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img