Ակբա բանկը և Պրոպարկոն ամփոփել են համագործակցության մեկամյակը(ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Ակբա բանկն ու Ֆրանսիական զարգացման գործակալության անդամ Պրոպարկոն ամփոփել են համագործակցության մեկամյակը։ Մեկ տարի առաջ Պրոպարկոն դարձավ Ակբա բանկի բաժնետեր՝ 10% մասնաբաժնով, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

«Մենք երկար պատմության սկզբում ենք, որն արդեն հաջողություն է գրանցել: Այս գործարքը ամրապնդում է հայ-ֆրանսիական հարաբերությունները: Բանկը սերտ կապ ունի Ֆրանսիայի հետ, ինչը համակարգային նշանակություն ունի ֆինանսական շուկայում: Այս գործակցությունը հայկական բանկային ոլորտը կապում է եվրոպական ստանդարտներին: Ակբան նորարությունների բանկն է և Հայաստանի համար նոր հնարավորություններ է բացում դեպի աշխարհ»,- նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

«Պրոպարկոյի կողմից Ակբա բանկի 10% բաժնետոմսերի ձեռքբերումը ուղղակի ֆինանսական ներդրում չէ։ Սա վստահության քվե է Ակբա բանկի ռազմավարության, կառավարման և Հայաստանի զարգացման մեջ նշանակալի դեր կատարելու Ակբայի կարողությանը։ Պրոպարկոյի հետ համագործակցությամբ Ակբան մտնում է նոր ռազմավարական ցիկլ և այս երկարաժամկետ տեսլականի հիմքում ընկած է ամենակարևորը՝ վստահությունը։  Մեր նպատակն է լինել ոչ միայն ֆինանսական ուժեղ հաստատություն, այլև Հայաստանի ամենահուսալի կազմակերպություններից մեկը՝ բանկ, որը մարմնավորում է եվրոպական չափանիշները, հայկական արժեքները և հասարակության նկատմամբ բարձր պատասխանատվության զգացումը»,- նշել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Ռաֆայել Սարգսյանը։

«Ակբան միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու բավականին հարուստ փորձ ունի։  Պետք է ասել, որ այդ փորձառությունը մեզ տվել է ոչ միայն ֆինանսական հնարավորություններ, այլև նոր որակներ ու նոր ստանդարտներ։ Պրոպարկոյի հետ համագործակցությունը մեր առջև նոր հորիզոններ է բացել։ Հպարտ եմ, որ մենք Պրոպարկոյի գործընկերների մեծ ընտանիքում արդեն մեր ուրույն տեղն ունենք։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Ֆրանսիայի կառավարությանը՝ ի դեմս պարոն դեսպանի»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Ակբան համակարգային  կառույց է, որը դարձել է Հայաստանի տնտեսության զարգացման առանցքային դերակատարներից մեկը։ Այս հարաբերությունները խարսխված են փոխվստահության վրա, որը կդիմադրի ցանկացած խոչընդոտի և երկարատև կյանք կունենա: Մենք աջակցելու ենք բանկի՝ միջազգային շուկա մուտք գործելուն և այդ ճանապարհի ընթացքում միասին ենք քայլելու: Ցանկություն ունենք  խորացնել մեր համագործակցությունը և աջակցել, որ բանկը զարգացնի նաև կլիմայական փոփոխությունների ծրագիրը»,- նշել է Պրոպարկոյի Մասնավոր կապիտալի գծով տնօրենի տեղակալ Ստեֆան Ֆրուասարդեյը։

«Կենտրոնական բանկը ողջունում է, որ օտարերկրյա հեղինակավոր կազմակերպությունները մասնակցում են Հայաստանի ֆինանսական համակարգի գործունեությանը։ Ակբա բանկը բաց բաժնետիրական ընկերություն դառնալով, ինչպես նաև Պրոպարկոյի հետ համագործակցության շնորհիվ, ակնհայտորեն թիրախավորում է իրեն որպես երկարաժամկետ, կայուն զարգացմանը միտված բանկ։ Ակբա բանկը դրական իմաստով առանձնանում է լավագույն բանկերի շարքում»,- նշել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img