Wed, 5 February
6.1 C
Yerevan
USD: 396.58 RUB: 4.04 EUR: 413.36 GEL: 140.63 GBP: 497.27
spot_img

Daily Archives: Jul 25, 2012

Հունաստանին պարտքի կրկնակի ռեստրուկոտւրիզացիա կպահանջվի. ԶԼՄ

Հունաստանը, հավանաբար, պարտքի ռեստրուկտուրիզացիայի կարիք կունենա երկրորդ անգամ, քանի որ երկիրն ի վիճակի չէ մարել առկա պարտքերը, հայտնում է Ռոյթերս գործակալությունը` հղում անելով ԵՄ-ում ունեցած աղբյուրներին:

Դոլարը թանկացել է եվրոյի նկատմամբ Հունաստանի համար առկա մտավախությունների աճի պատճառով

Դոլարի փոխարժեքը եվրոյի նկատմամբ երեքշաբթի կայացած առուվաճառքի ավարտին կրկին աճել է Հունաստանի դեֆոլտի վերաբերյալ ներդրողների սրված մտավախությունների ֆոնին` երկրի պարտքի վերադասավորման հնարավոր անհրաժեշտության մասին ԶԼՄ-ների հաղորդումներից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2012թ.-ի առաջին կիսամյակի արդյունքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն վարկային պորտֆելի մոտ 15.7 մլրդ դրամի աճ է ապահովել

2012թ.-ի առաջին կիսամյակի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ապահովել է վարկային պորտֆելի (ներառյալ` վարկային գծերը) 21.0% աճ` հասցնելով այն մինչև 90.3 մլրդ ՀՀ դրամի:

2012թ. առաջին կիսամյակի արդյունքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ակտիվներն ավելացել են 20.6%-ով

2012թ. հունիսի 30-ի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ակտիվները կազմել են 115.6 մլրդ ՀՀ դրամ` 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 35.1 մլրդ ՀՀ դրամով կամ 43.6%-ով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ոսկին շարունակում է նվազել Եվրոպայից ստացած բացասական նորությունների ֆոնին

Երեքշաբթի ոսկու արժեքը նվազում է ամերիկյան արժույթի փոխարժեքի աճի ֆոնին՝ հունական պարտքի մի մասի կրկնակի վերակազմավորման հնարավոր անհրաժեշտության մասին հաղորդագրություններից հետո, ինչպես նաև Իսպանիայի տնտեսության վերաբերյալ պահպանվող մտավախություններից հետո, վկայում են բորսայի տվյալները: