ԱՀԸ-ի` 500 մլն դրամ ծավալով պարտատոմսերը տեղաբաշխվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հարթակում

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում տեղի է ունեցել «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի 3րդ թողարկման տեղաբաշխում՝ 500 մլն ՀՀ դրամ ծավալով, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բորսայի մամուլի ծառայությունից:

Ազգային հիփոթեկային ընկերության (ԱՀԸ) պարտատոմսերը տեղաբաշխվել են 100%-ով և տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 477,084,616.89 ՀՀ դրամ, պահանաջարկը` 755,217,511.45 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.5533 %, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 9.755%:

Սա ԱՀԸ-ի պարտատոմսերի արդեն իսկ երրորդ թողարկումն է: Պարտատոմսերի առաջին թողարկումը (NMCCB1) տեղաբաշխվեց Բորսայում 24.11.2011թ., այնուհետև թույլատրվեց առևտրին Բորսայի ազատ Cbond հարթակում, իսկ 24.05.2012թ. մարվեց և դուրս եկավ բորսայական շրջանառությունից:

ԱՀԸ-ի պարտատոմսերի երկորդ թողարկումը (NMCCB2) թույլատրվել է առևտրին Բորսայի ազատ Cbond հարթակում 18.06.2012թ.-ին և շրջանառվելու է մինչ 06.12.2012թ.:

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ բաժնետիրական ընկերությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ  վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արտարժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրվել է 2005 թվականի նոյեմբերի 7-ին, իսկ արժութային հարթակում առուվաճառքը մեկնարկել է 2005 թվականի նոյեմբերի 15-ին ($1-  411,13 դրամ ).:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img