Վերանորոգումից հետո Տաշիրում բացվել է Արդշինինվեստբանկի մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Տաշիր մասնաճյուղը այսուհետ իր գործունեությունը կծավալի նոր վերանորոգված հարմարավետ տարածքում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Մասնաճյուղը տեղափոխվել է ավելի հարմարավետ տարածք, որը թե իր դիրքով, թե ժամանակակից ներքին և արտաքին հարդարմամբ բավարարելու է հաճախորդների բարեկիրթ սպասարկման այսօրվա պահանջները:

2012թ. դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ մասնաճյուղի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը բանկի և Լոռու մարզային ղեկավարության մասնակցությամբ: Շնորհավորելով Տաշիր մասնաճյուղի հաճախորդներին և անձնակազմին նոր մասնաճյուղի բացման, ինչպես նաև գալիք տոների կապակցությամբ` բանկի վարչության նախագահի տեղակալ – մանրածախ բիզնեսի տնօրեն Կարապետ Գևորգյանը նշեց, որ Տաշիր մասնաճյուղի բացումը «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ մասնաճյուղային ցանցի զարգացման ու կատարելագործման միջոցառումների համալիր ծրագրի իրագործման մեկնարկն է։

Նա նշել է, որ և հետագայում բանկի բոլոր մասնաճյուղերը կարդիականացվեն և տեխնիկապես կվերազինվեն, ինչը հաճախորդների համար կստեղծի առավել հարմարավետ և արդիական սպասարկման միջավայր:

Մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Բանկը 2013-2015 թվականների ընթացքում իր մասնաճյուղային ցանցի օպտիմիզացիայի արդյունքում ունենալու է լիովին վերանորոգված, բանկի կողմից ընդունված չափորոշիչներին համապատասխանող մասնաճյուղային ցանց:

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ՀՀ ԿԲ բանկային գործունեություն իրականացնելու լիցենզիան (N 83) ստացել է 2003թ. փետրվարի 27-ին: ($1- 405,52 դրամ է). -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img