Thu, 6 February
3.1 C
Yerevan
USD: 396.58 RUB: 4.04 EUR: 413.36 GEL: 140.63 GBP: 497.27
spot_img

Daily Archives: Jan 30, 2013

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 2013թ.–ին կավելացնի բանկոմատների ու POS-տերմինալների քանակը

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 2013թ. կավելացնի բանկոմատների քանակը մինչև 80, իսկ POS-տերմինալների քանակը կհասցնի 390-ի, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա Հայաստանի բանկերի միության ղեկավարության ամփոփիչ ասուլիսը

Հինգշաբթի` հունվարի 31–ին, ժամը 14։00–ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա Հայաստանի բանկերի միության ղեկավարության ամփոփիչ ասուլիսը` 2012 թվականին բանկային համակարգի գործունեության արդյունքներով։

Հայկական բանկերը մինչև փետրվարի 14–ը կդադարեցնեն ArCA նոր քարտերի տրամադրումը

«Արմենիան Քարդ» պրոցեսինգային ընկերությունում ծրագրային ապահովման փոփոխությամբ պայմանավորված` հունվարի 29-ից մինչև փետրվարի 14-ը «ԱրՔա» համակարգի հետ աշխատող բանկերի կողմից նոր քարտեր չեն տրամադրվի, ասվում է չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությունում ստացած Հայաստանի բանկերի միության հաղորդագրության մեջ։

Ամերիաբանկի վարկային պորտֆելը 2012թ.–ին աճել է 7%–ով` հասնելով 146 մլրդ դրամի. ֆինանսական տնօրեն

Ամերիաբանկի վարկային պորտֆելը 7 տոկոսով աճել է 2012թ.–ի արդյունքներով` 2011թ.–ի համեմատ, կազմելով 146 մլրդ դրամ, չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց «Ամերիաբանկ» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը։

Fitch–ը Սբերբանկի 25 մլրդ ռուբլի եվրաբոնդերի թողարկմանը հատկացրել է «BBB» վարկանիշ

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը 25 մլրդ ռուբլի ծավալով Սբերբանկի SBER -0.33% եվրապարտատոմսերի թողարկմանը հատկացրել է «BBB» երկարաժամկետ վարկանիշ, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ, գրում է Փրայմը։

Ուոլ–սթրիթի ցուցիչներն առավելապես աճում են ընկերությունների հաշվետվությունների հիման վրա

Ամերիկյան ֆոնդային ցուցիչները երեքշաբթի առավելապես ավելանում են մի շարք ընկերությունների ֆինանսական արդյունքների հրապարակումներից հետո, վկայում են բորսայի տվյալները, գրում է Փրայմը։