Հայաստանի ԿԲ–ն փետրվարի 25-ին 1.5 մլրդ դրամի պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Փետրվարի 25-ին տեղի են ունեցել 13, 26 և 39 շաբաթ մարման ժամկետներով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13275134, AMGT26268134, AMGT3925B133 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ:

Տեղաբաշխման ենթակա 13 շաբաթ մարման ժամկետով պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 970 մլն դրամ, որից մրցակցային` 970 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 488 630 452 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.2050 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.2500 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 4 դիլեր:

Տեղաբաշխման ենթակա 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26268134 թողարկման պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 250 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 250 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 477 445 704 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.3441 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.3800 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 դիլեր:

Տեղաբաշխման ենթակա 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3925B133 թողարկման պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 448 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 448 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 466 395 957 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.5012 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.5995 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 դիլեր:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img