Daily Archives: Mar 14, 2013

Հայաստանի ֆինանսների նախարարությունը 1 մլրդ դրամ ծավալի միջնաժամկետ ՊԳՊ է հետ գնել

Հայաստանի ֆինանսների նախարարությունը մարտի 14-ին 1 մլրդ դրամ ծավալի միջնաժամկետ պետական արժեկտրոնային գանձապետական պարտատոմսեր է հետ գնել։

Գյուղատնտեսության վարկավորման ծավալը Հայաստանի ՎԿ–ների կողմից աճել է 2.6%–ով` մինչև 30.9 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունները 2012 թվականի հունվարի 31–ի դրությամբ գյուղատնտեսությանը մոտ 30.9 մլրդ դրամի վարկ են տրամադրել, ինչը դեկտեմբերի վերջի ցուցանիշից ավելի է 2.6 տոկոսով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի հունվարի ամենամսյա տեղեկատուում։

ՀՀ ՎԿ–ների վարկային ներդրումները հունվարի վերջին 113,9 մլրդ դրամ են կազմել

Հայաստանի վարկային կազմակերպությունների վարկային ներդրումները 2013թ.–ի հունվարի վերջին կազմել են 113,9 մլրդ դրամ (առանց կուտակված տոկոսների), ինչը 0,4 տոկոսով շատ է 2012թ.–ի դեկտեմբերի ցուցանիշից, տեղեկանում ենք ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատվական տեղեկագրից։

ՀՀ կառավարությունը 21,5 մլն դրամ է հատկացրել 2013թ.–ի I եռամսյակում ուսանողական վարկերը սուբսիդավորելու համար

ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած կառավարության նիստի ժամանակ հաստատել է 2011–2015թթ.–ի կրթության զարգացման պետական ծրագրի շրջանակներում սուբսիդավորման ծրագիրը, որի շրջանակներում ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ուսանողական արտոնյալ վարկերի սուբսիդավորման համար կառավարության պահուստային հիմնադրամից 21,5 մլն դրամ կհատկացվի։

Հայաստանի` 2012թ.-ի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է 2012թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը:

ԱԽՏ բորսաները հիմնականում նվազումով են բացվել

Ասիական–խաղաղօվկիանոսյան խոշորագույն հարթակների ֆոնդային ցուցիչները հինգշաբթի` մարտի 14-ին, առուվաճառքները սկսել նվազումով։ Պատճառը Ճապոնիայի կենտրոնական բանկի թեկնածուի վերաբերյալ նորություններն են, գրում է Փրայմը։