UBPay-ը և MoneyTO–ն մեկնարկում են դրամական փոխանցումներ Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/ԱՌԿԱ/․ UBPay հայաստանյան վճարային համակարգի հաճախորդներն այսուհետ կարող են դրամական փոխանցումներ կատարել Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա՝ անմիջապես ստացողների բանկային հաշիվներին։

Նոր ծառայությունը գործարկվել է MoneyTO բրիտանական դրամական փոխանցումների համակարգի հետ համագործակցության շրջանակում։

2026 թվականի հունվարի 30-ին ՀՀ Կենտրոնական բանկը տրամադրել է երկու համակարգերի միջև համագործակցության թույլտվության որոշում։ 

Հայաստանից դրամական փոխանցումներ կարելի է իրականացնել UBPay-ի գործընկերների սպասարկման կետերում։ Փոխանցումները հասանելի են ՀՀ դրամով, ֆունտ ստեռլինգով, եվրոյով և ԱՄՆ դոլարով, սակայն գումարը ստացողի բանկային հաշվին մուտքագրվում է ֆունտ ստեռլինգով: Փոխանցման միջնորդավճարը`  սկսած 0%-ից։ 

Դրամական փոխանցումները շարունակում են կարևոր դեր ունենալ ՀՀ տնտեսության համար՝ հանդիսանալով ֆինանսական միջոցների նշանակալի աղբյուր։ 2025 թվականին արտերկրից Հայաստան ստացված փոխանցումների ծավալը կազմել է 5.98 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանից դուրս փոխանցվել է 4.3 միլիարդ դոլար։ Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա փոխանցումների ծավալն աճել է գրեթե 6 անգամ։ 

«UBPay-ի միջազգային գործընկերային ցանցի ընդլայնմանը զուգահեռ մեծանում է նաև Հայաստանից գումար ուղարկելու համար հասանելի երկրների ցանկը։ Մենք վստահ ենք, որ նոր ծառայությունը մեծ պահանջարկ կունենա այն մարդկանց շրջանում, որոնց հարազատները սովորում, աշխատում կամ ապրում են Մեծ Բրիտանիայում։ Այժմ դրամական փոխանցումներ կատարելը և ֆինանսական աջակցություն ցուցաբերելը նրանց համար դարձել է ավելի արագ և հարմար», — նշել է UBPay-ի տնօրեն Սեյրան Սարգսյանը։ 

«Մենք բարձր ենք գնահատում UBPay-ի հետ համագործակցությունը, որը մեզ համար նոր հնարավորություններ է ստեղծում։ Ուրախ ենք առաջարկել հարմար և վստահելի միջոց՝ Մեծ Բրիտանիա բանկային հաշիվներին արագ փոխանցումներ իրականացնելու համար։ Մեր առաջիկա ծրագրերում  է նաև հակառակ ուղղության գործարկումը՝ Մեծ Բրիտանիայից դեպի Հայաստան փոխանցումների մեկնարկը», — ընդգծել է MoneyTO-ի տնօրեն Գալինա Սելիցկան։ 

Այսօր UBPay-ին է պատկանում Հայաստանի դրամական փոխանցումների շուկայի զգալի մասնաբաժինը՝ համակարգով իրականացվում է գործարքների մոտ մեկ երրորդը։ UBPay-ն առաջարկում է ինտուիտիվ պարզ API, որը բանկերին և դրամական փոխանցումների համակարգերին հնարավորություն է տալիս հեշտությամբ ինտեգրել ծառայությունները և ապահովել անխափան ու անվտանգ գործարքներ։ 

UBPay-ը մտադիր է շարունակել ամրապնդել համագործակցությունը միջազգային գործընկերների հետ և ընդլայնել ծառայությունների աշխարհագրությունը։ Այս տարի, MoneyTO-ի հետ համագործակցությամբ, նախատեսվում է գործարկել նոր փոխանցումների ուղղություններ, այդ թվում՝ դեպի եվրոպական երկրներ։ 

UBPay համակարգի օպերատորն է Յունիբանկը:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img