Wed, 5 February
6.1 C
Yerevan
USD: 396.58 RUB: 4.04 EUR: 413.36 GEL: 140.63 GBP: 497.27
spot_img

Daily Archives: Apr 10, 2013

Հայաստանի ԿԲ–ն պետք է նվազեցնի պարտադիր պահուստավորման նորմատիվը. Գուսև

Հայաստանի ԿԲ–ն պետք է կրճատի պարտադիր պահուստավորման նորմատիվը, որ բանկերը կարողանան մեծացնել պորտֆելն առանց կապիտալի էական ներգրավման, չորեքշաբթի լրագրողներին ասաց բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

ՎՏԲ– Հայաստան Բանկի մանրածախ վարկավորման ծավալը 2012 թ.–ին աճել է 33%–ով` հասնելով 5 մլրդ դրամի

2012 թվականին ՎՏԲ–Հայաստան Բանկի կողմից ֆիզիկական անձանց տրված վարկերի ծավալը կազմել է 5 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով ավելի քան 33 տոկոսով, հայտնեց ВТБ24 ՓԲԸ–ի միջազգային բիզնեսի վարչության պետ, ՎՏԲ–Հայաստան Բանկի Խորհրդի անդամ Վսևոլոդ Սմակովը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը ծրագրում է 2013 թվականին գյուղատնտեսական վարկավորման շուկա դուրս գալ. Գուսև

ՎՏԲ-Հայաստան Բանկը ծրագրում է 2013 թվականի երկրորդ կեսին դուրս գալ գյուղատնտեսական վարկավորման շուկա, չորեքշաբթի լրագրողներին ասաց բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

Կիպրոսի բանկային համակարգի վիճակը կարող է ԱՊՀ երկրների ավանդների և վարկերի տոկոսադրույքների նվազման հանգեցնել. ՎՏԲ Հայաստան Բանկ

Կիպրոսի բանկային համակարգի վիճակը կարող է ԱՊՀ երկրների ավանդների և վարկերի տոկոսադրույքների նվազման հանգեցնել, կարծում է ՎՏԲ Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Հայաստանի ՎԿ–ների կողմից գյուղատնտեսության վարկավորման ծավալն ավելացել է 5,4%–ով` հասնելով 32,6 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունները 2013 թվականի փետրվարի 28–ի դրությամբ գյուղատնտեսությանը մոտ 32,6 մլրդ դրամի վարկ են տրամադրել, ինչը հունվարի վերջի ցուցանիշից շատ է 5,4 տոկոսով, տեղեկանում ենք Հայաստանի Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկատուից։

Կուդրին. «Մենք ապահովագրված չենք ճգնաժամի հետևանքներից»

Ռուսաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը վստահ է, որ տնտեսական ճգնաժամը դեռ չի ավարտվել, և պետությունները դեռ շատ քայլեր ունեն ձեռնարկելու` եվրոպական երկրների ֆինանսական անկայունության հաղթահարման համար, գրում է banki.ru–ն։

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն ապրիլի 10–ին 418,31 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքն ապրիլի 10–ի արդյունքներով, ապրիլի 9–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,46 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 418,31 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանում ապրիլի 10–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 418,00 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 10–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 418,00 դրամ է կազմել:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հաճախորդներին առաջարկում է նոր «Տոնական» վարկատեսակ

Հաշվի առնելով շուկայի պահանջարկը` «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ներդրել է նոր քարտային վարկատեսակ` «Տոնական», «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարն էժանացել է Գերմանիայից և ԱՄՆ–ից ստացված վիճակագրության հիման վրա

Համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է երեքշաբթի կայացած առուվաճառքի ավարտին` Գերմանիայի արտաքին առևտրային հաշվեկշռի և ԱՄՆ–ի համախառն պաշարների վիճակագրության ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 2013թ.–ի փետրվարին աճել են 24,2%–ով` կազմելով 103,3 մլն դոլար

Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով 2013 թ.-ի փետրվարին ստացվել է ոչ առևտրային բնույթի ավելի քան 103,3 մլն դոլարի միջոց` 2012թ.–ի հունվարի համեմատ ավելանալով 24,2 տոկոսով, տեղեկանում ենք ՀՀ ԿԲ կայքից։