ՀՀ Կենտրոնական բանկը կձգտի հավասարակշռություն  գտնել նորարարության և կայունության միջև՝ կիբեռխարդախության դեմ պայքարում. ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․      ՀՀ Կենտրոնական բանկն իր՝ կիբեռխարդախության դեմ պայքարի քաղաքականությունը կկենտրոնացնի նորարարության և ֆինանսական կայունության միջև ճիշտ բալանսավորում գտնելու վրա, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով  «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

«Վիրտուալ տարածք անցնելիս, եթե չպահպանենք թվային հիգիենայի պայմանները, մենք ինչ-որ մի պահի ստիպված կլինենք ձեռնարկել քայլեր, որոնք կդառնան հետընթաց՝ համեմատած այն առաջընթացի հետ, որը մենք ներկայումս փորձում ենք գրանցել», – ասել է նա երեքշաբթի  մամուլի ասուլիսում։

Գալստյանը նշել է, որ շաբաթական մոնիթորինգի հիման վրա խարդախության նոր դեպքեր չեն գրանցվում. աշխատանքներ են տարվում արդեն հայտնաբերվածների վրա։

Այնուամենայնիվ, ԿԲ նախագահն ընդգծել է, որ դա չի նշանակում, որ ապագայում նման դեպքերն ամբողջովին բացառված են։

«Անկասկած, սա աշխարհի ամենալուրջ խնդիրներից մեկն է ֆինանսական համակարգի և ոչ միայն։ Թվային խարդախությունը շատ տարածված է։ «Թվային նույնականացման և անձնական տվյալների գողությունը 21-րդ դարում հասարակության առջև ծառացած ամենամեծ մարտահրավերներից են, և մենք անմասն չենք մնում դրանից, քանի որ մենք նույնպես առաջ ենք շարժվում աշխարհի հետ համահունչ», – ասել է  նա։

Այս տարի Հայաստանում բանկային խարդախության դեպքերն աճել են, մասնավորապես՝ սոցիալական ցանցերում բանկերի կողմից վարկեր ստանալու նպատակով կեղծ հայտարարությունների միջոցով։ Կենտրոնական բանկը քննարկում է նույնականացման որոշակի պահանջների խստացումը, մասնավորապես՝ առցանց վարկերի համար, և նաև քննարկում է խարդախությունից ապահովագրության մեխանիզմը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img