Հայաստանի բյուջեի պակասուրդը 2025թ․–ին չի գերազանցի 5%–ը, իսկ պետական պարտքը կլինի ՀՆԱ–ի 50%–ի սահմանում․ Ֆիննախ

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2025թ․–ի բյուջեի կատարման ընթացքի մեր վերջին վերլուծությունները հիմք են տալիս կանխատեսելու, որ 2025-ի ավարտին ծրագրված 5,5% բյուջեի դեֆիցիտի փոխարեն կունենանք 5% չգերազանցող դեֆիցիտի մակարդակ, ինչի արդյունքում պետական պարտքը չի հատի ՀՆԱ-ի նկատմամբ 50% շեմը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ԱԺ–ում 2026թ․–ի բյուջեի քննարկումների ժամանակ։

«2026 թվական մուտք ենք գործում ավելի քան վստահ, քան երբևէ՝ կայուն տնտեսությամբ, կառավարելի և կայուն պարտքի մակարդակով և ապագայի նկատմամբ մեծ վստահությամբ՝  կառուցելու մրցունակ և ներառական Հայաստան՝  համոզված, որ ձեռնարկվող բարեփոխումները շարունակելու են բերել իրենց արդյունքները, որ տնտեսության ներուժն ամբողջովին իրացվելու է, իսկ պետական կառավարման համակարգը շարունակելու է գործել նպատակային և արդար»,- ընդգծեց նախարարը:

Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update 2025» նոյեմբերյան զեկույցի համաձայն՝ առաջինից երրորդ եռամսյակների ընթացքում Հայաստանի բյուջեի համախառն դեֆիցիտը կազմել է տարեկան կանխատեսվող ՀՆԱ-ի 0.73%-ը՝ 2025 թվականի համար կանխատեսվող ՀՆԱ-ի 5.5%-ի համեմատ։

Հիշեցնենք, որ  Հովհաննիսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ բյուջեի դեֆիցիտը 2026 թվականին նախատեսվում է կրճատել 5.5%-ից մինչև 4.5% , 2027 թվականին՝ մինչև 3.5%, այնուհետև՝ մինչև 2.8%, իսկ մինչև 2030 թվականը՝ մինչև 1%

Նա նշել է, որ ՀՆԱ–պետական պարտք հարաբերակցությունը միջնաժամկետ հեռանկարում կկայունանա 50-60% միջակայքում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img