OVIO տվյալների մշակման կենտրոնը և IDBank-ը ռազմավարական համագործակցություն են սկսել

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ OVIO տվյալների մշակման կենտրոնը և IDBank-ը հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին։

IDBank-ը տեղակայել է բարձր մատչելիություն ունեցող և աղետակայուն սերվերային ենթակառուցվածքի մի մասը OVIO ընկերության ժամանակակից տվյալների մշակման կենտրոնում՝ նպատակ ունենալով բարձրացնել իր Տեղեկատվական համակարգերի հուսալիությունը, ավտանգությունն ու անխափան գործունեությունը։

Այս համագործակցությունը կարևոր իրադարձություն է Հայաստանի ֆինանսական ոլորտի համար, քանի որ բանկային համակարգի առաջատարներից մեկը վստահում է իր Տեղեկատվական համակարգերի բարձր մատչելիությունն ու տվյալների անվտանգությունը միջազգային չափանիշներով կառուցված տեղական ենթակառուցվածքին։

Հարկ է նշել, որ OVIO ընկերության  տվյալների կենտրոնը միակն է Հայաստանում, որն ունի ՏՏ ենթակառուցվածքի հուսալիության  TIER III հավաստագիր, ինչպես նաև Payment Card Industry Data Security Standard (PCI DSS) միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիր․ վերջինս համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակավոր ստանդարտ է և հավաստում է վճարային համակարգերի քարտապանների տվյալների պահպանման, մշակման և փոխանցման առավելագույն անվտանգությունը։

OVIO տվյալների մշակման կենտրոնի և IDBank-ի համագործակցությունը ևս մեկ անգամ փաստում է, որ OVIO տվյալների կենտրոնը լիովին համապատասխանում է ֆինանսական կազմակերպությունների համար սահմանված խստագույն պահանջներին։

«Ֆինանսական սեկտորի վստահությունը մեր ենթակառուցվածքի հանդեպ բարձրագույն գնահատական է մեզ համար։ Ուրախ ենք IDBank-ի հետ գործընկերության համար և պատրաստ ենք տրամադրել միջազգային չափանիշների համապատասխանությամբ հուսալի միջավայր, որը թույլ կտա բանկին կենտրոնանալ իր հիմնական գործունեության՝ հաճախորդներին նորարարական ֆինանսական ծառայություններ մատուցելու վրա։ Մենք անընդհատ զարգացնում ենք OVIO տվյալների կենտրոնի հնարավորություններն ու բարելավում մատուցվող ծառայությունները՝ վստահելի և անվտանգ միջավայր ստեղծելով այն կազմակերպությունների ու կառույցների համար, որոնց գործունեության համար մեծ կարևորություն ունի տվյալների անվտանգ պահպանումը։ Վստահ ենք, որ այս համագործակցությունը լավ նախադեպ կդառնա Հայաստանի ֆինանսական ոլորտի համար՝ ապահովելու տվյալների առավելագույն անվտանգություն առանց մեծ ներդրումների», – նշեց OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

OVIO տվյալների կենտրոնը IDBank-ին տրամադրում է միջավայր, որտեղ երաշխավորված են միմյանցից անկախ սնուցվող երկու ենթակայանների միջոցով էլեկտրամատակարարման, հովացման համակարգեր, մուտքի կենսաչափական վերահսկողությամբ բազմաստիճան ֆիզիկական անվտանգություն, շուրջօրյա մոնիթորինգ և մասնագիտական սպասարկում, միջազգային ստանդարտներին համապատասխան գործընթացներ, որոնք ապահովում են տվյալների պաշտպանվածության բարձրագույն մակարդակ։

«IDBank-ում մենք մեծ կարևորություն ենք տալիս մեր Տեղեկատվական համակարգերի հուսալիությանը և անխափան գործունեությանը։ Մեր հաճախորդներին մատուցվող յուրաքանչյուր ծառայության հիմքում դրված է անվտանգությունը, իսկ դրա ապահովման համար մենք համագործակցում ենք այն գործընկերների հետ, որոնք ունեն միջազգային չափանիշներով հաստատված կարողություններ և փորձառություն։ OVIO տվյալների մշակման կենտրոնի հետ ռազմավարական համագործակցությունը կարևոր քայլ է՝ մեր տեխնոլոգիական ենթակառուցվածքը ամրապնդելու, նորարարական լուծումները զարգացնելու և մեր հաճախորդներին ավելի անվտանգ ու որակյալ ծառայություններ մատուցելու ճանապարհին», – նշեց «ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԲԸ վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

OVIO-ն շարունակում է ներդրումներ կատարել՝ ստեղծելով Հայաստանում տվյալների կառավարման և պահպանման ամուր էկոհամակարգ՝ ի նպաստ բիզնեսի զարգացման և երկրի թվային տնտեսության առաջընթացի։

OVIO տվյալների մշակման կենտրոնը ամենամեծն է հայաստանում և կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ-ին՝ Կոտայքի մարզի քաղաք Աբովյանում։

Հաշվի առնելով երկրի համար ռազմավարական նշանակությունը՝ ընկերության կողմից կառուցվող տվյալների մշակման կենտրոնի ներդրումային ծրագիրն արժանացել է ՀՀ Կառավարության հավանությանը և ներառվել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության՝ «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրում։ 

Տվյալների մշակման կենտրոնի հզորությունը 2 ՄՎտ է, և այն միացված է ՀՀ էներգոհամակարգին 35 կՎտ և 110 կՎտ հզորությամբ իրարից անկախ սնուցվող 2 ենթակայաններով և ապահովված է երկու դիզելային գեներատորներով, որոնք երաշխավորում են կենտրոնի անխափան աշխատանքը։

Կենտրոնն ունի ISO 27001, ISO 27017, ISO 27018, PCI DSS վճարային տվյալների ապահովության հավաստագրեր և միայն է Հայաստանում, որն ունի Tier III միջազգային հեղինակավոր հավաստագիր։ OVIO տվյալների մշակման կենտրոնում տեղակայված է 216 սերվերային պահարան։ 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը կպատրաստի գործողությունների ծրագիր՝ MONEYVAL-ի առաջարկությունների իրականացման համար․ Բանկերի միություն

Հայաստանի միջգերատեսչական հանձնաժողովն առաջիկայում քննարկման կներկայացնի MONEYVAL-ի հանձնարարականների կատարման գործողությունների ծրագիրը, «ԱՌԿԱ» գործակալության հարցին ի պատասխան հայտնել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը

Եվրոն և ռուբլին բարձրացել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․46 կետով և կազմել 421․13 դրամ, ռուբլին ավելացել է 0․0345 կետով և կազմել 4․6065 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի հիմնական իրադարձությունները (հուլիսի 27–31)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգը ձևավորում էին բանկային հատվածի տվյալները, վարկանիշային սահմանումները, գնաճի և պետական պարտքի կանխատեսումները, արտարժույթի փոխարժեքների դինամիկան, «Բիբլոս Բանկ Արմենիա»-ում կադրային փոփոխությունը և Ռուսաստան ապրանքների մատակարարման սահմանափակումների հնարավոր ազդեցության փորձագիտական գնահատականը

ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբ

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ձևակերպել «Կայուն» ավանդը տարեկան մինչև 10% տոկոսադրույքով՝ ՀՀ դրամով միջոցները 12 ամիս ժամկետով ներդնելու դեպքում

Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին

Հազարավոր գաղափարներ, բազմաթիվ մասնակիցներ՝ մեկ վայրում։ Seaside Startup Summit-ն այս տարի ևս համախմբել էր նորարար լուծումներ փնտրող ստարտափերներին և արդեն իսկ կայացած խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img