Tue, 16 December
0.1 C
Yerevan
USD: 381.70 RUB: 4.80 EUR: 448.19 GEL: 141.59 GBP: 510.68

Daily Archives: May 6, 2013

Հայաստանում ոսկին թանկացել է

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղի գները։

NASDAQ OMX Արմենիայում մայիսի 6–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա մայիսի 6–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին NASDAQ OMX Արմենիայից:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մայիսի 6–ին 414,95 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը մայիսի 6–ի արդյունքներով, մայիսի 23–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,98 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 414,95 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանի ԿԲ–ն մայիսի 6-ին 1,38 մլրդ դրամի կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

Հայաստանի ԿԲ–ն մայիսի 6-ին 1,38 մլրդ դրամի կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել։

Հայաստան. արժույթի շուկայի տեսությունն ապրիլի 29–ից մինչև մայիսի 3–ը

Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը աճեց 1,57 տոկոսով` հասնելով 415,98 դրամի։ Շաբաթվա ընթացքում առուվաճառքի ծավալը կազմեց 6,70 մլն ԱՄՆ դոլար, ինչը 56,04 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից։ Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը շաբաթ օրը` մայիսի 4–ին, բարձրացավ 1,28 տոկոսով և կազմեց 417,24 դրամ։

NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը $6,7 մլն է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա ապրիլի 29-ից մինչև մայիսի 3–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 6,7 մլն դոլար` ապրիլի 22–26–ն ընկած ժամանակահատվածում գրանցված 15,24 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $94,1 մլն

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում ապրիլի 29–ից մինչև մայիսի 3–ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $94,1 մլն՝ մեկ դոլարի դիմաց 410,74 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից: