Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․        Դեկտեմբերի 12-ին Կոնվերս Բանկը սկսել է Գլոբբինգի պարտատոմսերի տեղաբաշխումը: Մինչև 2026թ. փետրվարի 12-ը նախատեսվում է տեղաբաշխել ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով պարտատոմսեր հետևյալ պայմաններով.

ՀՀ դրամով պարտատոմսեր.

  • Ծավալ՝ 1,5 մլրդ ՀՀ դրամ
  • Արժեկտրոնային եկամտաբերություն՝ 12%
  • Շրջանառման ժամկետ՝ 36 ամիս
  • Արժեկտրոնների վճարման պարբերականություն՝ կիսամյակային

ԱՄՆ դոլարով պարտատոմսեր

  • Ծավալ՝ 2 մլն ԱՄՆ դոլար
  • Արժեկտրոնային եկամտաբերություն՝ 8,25%
  • Շրջանառման ժամկետ՝ 36 ամիս
  • Արժեկտրոնների վճարման պարբերականություն՝ կիսամյակային

Պարտատոմսեր կարող եք ձեռք բերել․

  • Converse Mobile հավելվածում
  • Կոնվերս Բանկի մասնաճյուղերում

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա ցուցակման համար:

Պարտատոմսերի Ծրագրային ազդագրին և Թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ, 010 511 211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img