Daily Archives: Jun 1, 2013

Կոնվերս Բանկը Երեխաների պաշտպանության միջազգային օրը «Ապագայի գույները երեխաների աչքերով» ցուցահանդես է կազմակերպել

Կոնվերս Բանկը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ «Ապագայի գույները» խորագրի ներքո կազմակերպել էր մանկական նկարների ցուցահանդես, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հայաստանում հունիսի 1–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 417,48 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 1-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 417,48 դրամ է կազմել:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունիսի 1–ին 417,19 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը հունիսի 1-ի արդյունքներով, մայիսի 31–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,03 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 417,19 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

ՀՀ-ում արտադրվող ակցիզավորման ենթակա ապրանքներից մուտքերը պետբյուջե 2013թ. հունվար-ապրիլին գերազանցել են 4,7 մլրդ. դրամը` կրճատվելով 12,3%-ով

Հայաստանի պետբյուջե ակցիզային հարկերի գծով մուտքերը, որոնք հայրենական արտադրողները վճարել են 2013թ. հունվար-ապրիլին, կրճատվել են 12,3%-ով և կազմել են ավելի քան 4,7 մլրդ. դրամ, շաբաթ օրը լրագրողներին հայտնեց Հայաստանի Ֆինանսների նախարարության Բյուջեների կատարողականի հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը։

ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների թիվը 2013թ.–ի մարտին աճել է 19.7%–ով`գերազանցելով 1.69 միլիոնը

Հայաստանի բանկային համակարգից օգտվող անձանց թիվը 2013թ.–ի մարտին կազմել է 1 692 866` 2012թ.–ի մարտի համեմատ ավելանալով 19.7 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

ԱՄՆ բորսաները փակվել են կտրուկ նվազումով

Ամերիկյան ֆոնդային հարթակները մայիսի 31-ի առուվաճաքներն ավարտել են կտրուկ նվազումով: Պատճառը ԱՄՆ սպառողական եկամուտների վերաբերյալ հրապարակված վիճակագրական ցուցանիշներն էին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: