Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին Հայաստանում ռիսկի հավելավճարն աճել է. Գալստյան

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․/ԱՌԿԱ/․ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Հայաստանում ռիսկի հավելավճարը որոշակիորեն աճել է, թեև ոչ այնքան, որքան տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող այլ երկրներում։

Այս մասին հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի ռիսկի հավելավճարը զգալիորեն նվազել է՝ մոտ 100 բազիսային կետով (բ.կ.):

«Հայաստանում ռիսկի հավելավճարն աճել է ընդամենը 20 բազիսային կետով», – ասել է նա երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսին:

Սա, ըստ Գալստյանի, կարգավորողին հիմք է տալիս կարծելու, որ ներդրողների վստահությունն իրականացվող մակրոտնտեսական քաղաքականության նկատմամբ բավականին բարձր է։

«Բնականաբար, ամեն ինչ զարգանում է շատ դինամիկ, ամեն օր, ամեն ժամ տեղի են ունենում որոշակի փոփոխություններ, ուստի մենք շատ ուշադիր հետևում ենք այդ բոլոր զարգացումներին», – հավելել է նա։

Ընթացիկ տարվա հունվարին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել էր հայկական եվրոպարտատոմսերի գծով ռիսկի հավելավճարի նվազման մասին՝ այն անվանելով պատմականորեն ցածր։ Նրա խոսքով՝ եթե 2025 թվականի մարտին եվրոպարտատոմսերը թողարկվել էին 7,1% դրույքաչափով, իսկ ռիսկի հավելավճարը կազմել էր 2,86% կամ 286 բ.կ., ապա 2026 թվականի հունվարին այդ ցուցանիշը կազմել է 196 բ.կ. կամ 1,96%:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img