ՀՀ ԿԲ-ն և բանկերը պատրաստ են խստացնել հեռախոսային խարդախության դեմ պայքարի մեխանիզմները. Գալստյան

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․/ԱՌԿԱ/․  ՀՀ կենտրոնական բանկը բանկերի հետ համատեղ պատրաստ է ներդնել հեռախոսային խարդախությունների կանխարգելման ավելի խիստ մեխանիզմներ։

 Այս մասին երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսին  հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

«Հնարավոր է, որ կիրառվեն նույնականացման ավելի խիստ մեխանիզմներ, բայց դա, բնականաբար, կպահանջի ժամանակի և ռեսուրսների ծախս», – նշել է նա։

Գալստյանն ընդգծել է, որ պաշտպանության լավագույն ձևը հաճախորդների զգոնության բարձրացումն է, քանի որ կարգավորողի գործիքակազմի մնացած բոլոր հնարավոր ուղղությունները հանգեցնում են լրացուցիչ ծախսերի, առաջին հերթին՝ հասարակության համար։

«Մենք ստիպված կլինենք մեր քաղաքացիներին այցելել բանկ, ժամանակ վատնել, նույնականացվել ֆիզիկապես, այլ ոչ թե էլեկտրոնային եղանակով կամ վճարային համակարգերի միջոցով, ինչը, բնականաբար, ծախսեր է ենթադրում», – ասել է նա։

Այս համատեքստում ԿԲ նախագահը հիշեցրել է, որ 2026 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում պետք է գործարկվի «ստոպ-կոճակը», որը թույլ կտա քաղաքացիներին մեկ գործողությամբ արգելել առցանց վարկերի ձևակերպումն ու հեռավար այլ ֆինանսական գործարքները, իսկ սահմանափակումը հնարավոր կլինի հանել միայն հաճախորդի նույնականացումից հետո։

Նրա խոսքով՝ դա կառաջացնի որոշակի անհարմարություններ, քանի որ մարդիկ ստիպված կլինեն դուրս գալ առցանց տիրույթից և ներկայանալ  բանկ՝ վարկ ձևակերպելու համար, սակայն միևնույն ժամանակ դա կպաշտպանի նրանց։

Անցյալ շաբաթ ՀՀ Կենտրոնական բանկը նախազգուշացրել էր երկրում հեռախոսային խարդախությունների աճի մասին և քաղաքացիներին կոչ էր արել զգոն լինել։ Կարգավորողը հայտնել էր, որ խարդախները հաճախ ներկայանում են որպես հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցներ և կապ հաստատում քաղաքացիների հետ (հիմնականում WhatsApp հավելվածի միջոցով)՝ առաջարկելով հեռախոսի կարգավորումներում կատարել որոշակի գործողություններ՝ իբր ինտերնետ կապը բարելավելու կամ 5G ցանցն ակտիվացնելու համար։

ԿԲ-ն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ եթե քաղաքացին կատարում է նշված գործողությունները, խարդախը կարող է հեռավար վերահսկել հեռախոսը և մուտք ստանալ բանկային հավելվածներին, անձնական տվյալներին ու հաշիվներին, ինչը կարող է հանգեցնել ֆինանսական կորուստների։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կենսաթոշակներ, նպաստներ և հետվճար․ ՀՀ կառավարությունն այս նպատակների համար կհատկացնի 40,8 մլրդ դրամ

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի  կայացած նիստում որոշում է կայացրել 40,8 մլրդ դրամ հատկացնել 2026 թ.-ի չորրորդ եռամսյակում կենսաթոշակային և սոցիալական վճարումների ֆինանսավորման համար։

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի թողարկման մասին` ներդրողներին ընձեռելով քաղաքի երկարաժամկետ զարգացման իր ծրագրի մի մասը դառնալու հնարավորություն։

Հայկական դրամի նկատմամբ դոլարի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ եվրոն նվազել է. ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 7-ին  ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.18 կետով՝ կազմելով 362.32 դրամ։

Յունիբանկը աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներում

Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run բարեգործական նախաձեռնությունը համախմբեց ավելի քան 1 500 մասնակցի աշխարհի 22 քաղաքներում և հավաքագրեց 500 000 ԱՄՆ դոլար՝ պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին օգնելու համար։

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

Արյան անհրաժեշտ պաշարների համալրմանն ու արյան դոնորության մշակույթի խթանմանն աջակցելու նպատակով՝ Իդրամն ու IDBank-ը միացել են «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից իրականացվող կամավոր արյունատվության նախաձեռնությանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img