Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բրոքերային շուկան շարունակում է աճել, սակայն դրա հետագա զարգացումը պայմանավորված կլինի ոչ այնքան բացված հաշիվների քանակով, որքան ակտիվ ներդրողներ ներգրավելու և պահպանելու կարողությամբ:

Նման եզրահանգման է եկել «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը «Հայաստանի բրոքերային շուկան — 2026» փորձագիտական համեմատական հետազոտության արդյունքներով:

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների՝ Ամերիաբանկի, Յունիբանկի, Freedom Finance Armenia-ի, Landmark Capital-ի և Sirius Capital-ի ներկայացուցիչների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա:

Վերլուծությունը բացահայտել է էական տարբերություններ շուկայի մասշտաբների գնահատականներում, բրոքերային ծառայությունների զարգացման մոտեցումներում և ոլորտի հեռանկարների վերաբերյալ պատկերացումներում:

Հարցված մասնակիցների մեծամասնությունը զանգվածային ներդրումների հիմնական խոչընդոտներից մեկն է համարում ներդրումային գիտելիքների պակասը: Այլ սահմանափակումների թվում նշվում են բնակչության ազատ միջոցների սղությունը և կապիտալի ներքին շուկայի ոչ բավարար խորությունը:

«Մեր խնդիրն էր ոչ թե պարզապես հավաքել շուկայի մասնակիցների կարծիքները, այլ համադրել նրանց գնահատականները, բացահայտել համընկնման կետերն ու սկզբունքային տարբերությունները: Հենց նման համեմատական վերլուծությունն է թույլ տալիս ավելի լավ հասկանալ, թե ինչպես է փոխվում Հայաստանի բրոքերային շուկան, ինչի հաշվին է  այն աճում և ինչ մարտահրավերներ են ծառացած դրա մասնակիցների առջև: Մենք ակնկալում ենք, որ հետազոտությունն օգտակար գործիք կդառնա բանկերի, ներդրումային ընկերությունների և բոլոր նրանց համար, ովքեր ռազմավարական որոշումներ են կայացնում կապիտալի շուկայում», — նշել է «ԱՌԿԱ» գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովը:

Հետազոտության մեջ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բանկերի և ներդրումային ընկերությունների մրցակցությանը, մասնավոր ներդրողների վարքագծին, բրոքերի ընտրության չափանիշներին, հայկական և արտասահմանյան ֆինանսական գործիքների պահանջարկին, բրոքերային կազմակերպությունների եկամուտների կառուցվածքին, ինչպես նաև մինչև 2030 թ․–ը շուկայի զարգացման հնարավոր սցենարներին:

Ամբողջական տարբերակում ներկայացված են մասնակիցների համեմատական գնահատականները և առանցքային եզրահանգումները շուկայի հեռանկարների վերաբերյալ:

Հետազոտությունը նախատեսված է բանկերի, ներդրումային ընկերությունների, կապիտալի շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների, վերլուծաբանների և այլ շահագրգիռ կազմակերպությունների համար:

Հետազոտության ամբողջական տարբերակը հասանելի է ձեռք բերման համար: Բովանդակության և ձեռք բերման պայմանների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունում՝ [email protected] էլեկտրոնային փոստով:

«ԱՌԿԱ» գործակալության մասին

1996 թվականի մայիսի 1-ին հիմնադրված «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը Հայաստանի առաջատար գործարար և ֆինանսատնտեսական լրատվամիջոցներից է: Գործակալությունը մասնագիտացած է տնտեսության, ֆինանսների, բանկային ոլորտի, ներդրումների և կապիտալի շուկայի լուսաբանման, ինչպես նաև մասնագիտական լսարանի համար վերլուծական հետազոտությունների և մասնագիտացված տեղեկատվական պրոդուկտների պատրաստման մեջ:

ARKA Media Holding -ի կազմում ներառված են նաև Armbanks.am ֆինանսաբանկային պորտալը և Arkatelecom.am պորտալը, որը լուսաբանում է հեռահաղորդակցությունների ու բարձր տեխնոլոգիաների ոլորտը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img