COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․   Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը։ Յոթ հիմնական անվանակարգերում հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրը Իդրամից և IDBank-ից ստացան 300,000 դրամին համարժեք idcoin-ներ։

  IDBank-ի և Իդրամի Հաղորդակցության և կայուն զարգացման վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ մրցանակաբաշխությունը հաղթողներին տալիս է հնարավորություն՝ իրենց գաղափարները կյանքի կոչելու համար։

  «Բնապահպանական նախաձեռնություններին աջակցությունը Իդրամի ու IDBank-ի սոցիալական պատասխանատվության առաջնահերթ ուղղություններից է։ Վստահ ենք, որ այսօր հաղթող ճանաչված կանայք իրենց ոլորտներում կդառնան դրական փոփոխությունների շարժիչ ուժը։ Մրցանակակիրները ստացած idcoin-ները կկարողանան օգտագործել Հայաստանի շուրջ 30,000 վաճառակետերում, որտեղ առկա է Իդրամով վճարման հնարավորություն», – ասաց Տաթևիկ Վարդևանյանը։

  «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ հիմնադիր տնօրեն Նունե Սաքանյանն ընդգծեց նման նախագծերի կարևորությունը կանանց դերն ու աշխատանքն արժևորելու գործում։

  «Վստահ էինք, որ Հայաստանում կանայք իրականացնում են կլիմայի փոփոխության դեմ պայքարի կարևոր նախաձեռնություններ, որոնք հաճախ աննկատ են մնում։ Այսօր ևս մեկ անգամ համոզվեցինք, թե որքան մեծ է կանանց ներդրումը կլիմայական մարտահրավերների հաղթահարման գործում։ Միայն միասնական ջանքերով կարող ենք հասնել շոշափելի արդյունքների և ապահովել կայուն ապագա։ Շնորհակալ ենք մեր գործընկերներին, որոնք նույնպես կիսում են այս արժեքները», – նշեց Նունե Սաքանյանը։

idcoin-ները տրամադրվում են IDBank-ի կողմից։ 1 idcoin = 1 ՀՀ դրամ

ԻԴՐԱՄ ԵՎ IDBANK ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img