«Բոնուս–մալուս» համակարգը Հայաստանում. բարեխիղճ վարորդները ստանում են զեղչեր, իսկ անբարեխիղճ վարորդները ստիպված են վճարել

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2013թ.–ի հունվարի 1–ից մեկնարկել է «բոնուս–մալուս» համակարգի ներմուծման գործընթացը, որը փոխում է ԱՊՊԱ–ի ապահովագրական մրցանակի չափը` կախված վարորդների ապահովագրական պատմությունից և էապես անդրադառնում է ապահովագրական դեպքերի թվի նվազման վրա։

Այդ կապակցությամբ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն մեջբերում է արդեն գործողության մեջ մտած և ԱՊՊԱ համակարգում տեղի ունեցած փոփոխությունների մասին բնակչությանը տեղեկացնելու լայնածավալ ծրագիրը, որի շրջանակներում ուրբաթ սեմինար է տեղի ունեցել` մասնագետների և ԶԼՄ–ների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ւնչպես տեղեկացրել է Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Աննա Վարդիկյանը, 2013թ.–ի հունվարի 1–ից երկրում գործարկվել է ապահովագրական մրցանակի (բոնուսի) չափի նվազեցման միջոցով բարեխիղճ վարորդների խրախուսման համակարգը։ Խոսքը վերաբերում է այն վարորդներին, ովքեր ոչ մի անգամ որպես ՃՏՊ–ի մեղավոր չեն հանդիսացել։ Համակարգի շրջանակներում 350 մլն դրամ գումարի չափով բոնուսներից արդեն օգտվել է ապահովագրողների 75 տոկոսը։

Ինչ վերաբերում է մեկ կամ մեկից ավել ՃՏՊ–ի պատասխանատու ապահովագրողներին, ապա 2014թ.–ի հունվարի 1–ից նրանց տհաճ անակնկալ է սպասվում` ԱՊՊԱ–ի ապահովագրական մրցանակի չափի ավելացման տեսքով (մալուս)։ Վարդիկյանն այդ կապակցությամբ պարզաբանեց, որ ապահովագրական մրցանակը հաշվելիս հաշվի կառնվի նաև 2013թ.–ի ապահովագրական պատմությունը։

Ըստ Բյուրոյի տվյալների` 2013թ.–ի մայիսի 31–ի դրությամբ ավտոտրանսպորտային միջոցների քանակը, որոնց սեփականատերերը ԱՊՊԱ պայմանագրեր են կնքել, կազմել է 371 926 միավոր։

Ըստ Բյուրոյի գործադիր տնօրենի` միջազգային փորձի հիման վրա որոշվել է Հայաստանում սկսել «բոնուս–մալուս» համակարգի ներմուծումը` հաճախորդների համար ամենապարզ և շահավետ մեխանիզմով։

Այսպես, առաջին փուլում (առաջիկա երկու տարիներին) մրցանակը հաշվելիս հաշվի չեն առնվի այն գործոնները, ինչպիսին են` ՃԵԿ–ի խախտումների քանակը, ինչպես նաև ապահովագրական դեպքի առաջացման մեջ վարորդի մեղքի աստիճանը։

Այսպիսով, 22 կարգից բաղկացած սանդղակ է ներմուծվում, և ապահովագրական մրցանակի տարեկան չափը հաշվարկվում է տվյալ սանդղակի շարժմանը համապատասխան։ Զրոյական ապահովագրական պատմություն ունեցող վարորդներին կարելի է դասել իններորդ կարգին։ Մեքենայի տիրոջ մեղքով տեղի ունեցած վթարների թվի ավելացման չափով նրա կարգը բարձրանում է` վատագույն դեպքում հասնելով 22–րդ դիրքին։ Բարեխիղճ վարորդների կարգը տարեցտարի կնվազի անգամ մինչև առաջին դիրքը։

Վարդիկյանը տեղեկացրեց, որ ապահովագրական դեպքի մեղավոր չճանաչված վարորդի համար նախատեսված ապահովագրական մրցանակի տարեկան չափը կնվազի 3 տոկոսով, իսկ տասը տարի անց բոնուսը կկազմի ապահովագրական մրցանակի չափի 50 տոկոսը. այլ կերպ ասած, նման վարորդը կրկնակի քիչ կվճարի։

Առաջին և հաջորդ ապահովագրական դեպքից հետո վթարների մեղավորների համար մրցանակը կավելանա 16 տոկոսով, իսկ եթե վթարների թիվը կկազմի երեք կամ ավել, անբարեխիղճ վարորդները ստիպված են կրկնակի վճարել։

«Սակայն նման վարորդների համար մենք «համաներում» ենք նախատեսել։ Եթե տասներորդ կարգից բարձր հորիզանականում գտնվող մեքենայի տերը չորս տարվա ընթացքում վթարի մեղավոր չճանաչվի, ապա նրա ապահովագրական պատմությունը կզրոյանա»,– ավելացրեց նա։

Ինչ վերաբերում է ապահովագրական ընկերությունների ֆինանսական դրության նոր կանոնների ազդեցությանը, հաշվի առնելով, որ 2013թ.–ին գործում են միայն բոնուսները և շատ վարորդներ կշտապեն ընթացիկ տարում նորացնել իրենց պայմանագրերը լրացուցիչ վճարներից խուսափելու համար, ապա, ըստ Վարդիկյանի` բոլոր ռիսկերը և հնարավոր սցենարները բազմիցս քննարկվել են հայ ապահովագրողների հետ և երկարաժամկետ հեռանկարում` 1–2 տարում, վնասների և շահույթի ցուցանիշների հաշվեկշիռը կհավասարվի։
Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2013թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 340,8 մլն դրամ` 2012թ.–ի առաջին եռամսյակում գրանցված 688,3 մլն դրամի չափով վնասի դիմաց։

2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img