Wed, 5 February
8.1 C
Yerevan
USD: 396.58 RUB: 4.04 EUR: 413.36 GEL: 140.63 GBP: 497.27
spot_img

Daily Archives: Aug 27, 2013

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը օգոստոսի 27–ին 406,00 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում օգոստոսի 27-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 406,00 դրամ է կազմել:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն օգոստոսի 27–ին 405,94 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը օգոստոսի 27–ի արդյունքներով, օգոստոսի 26–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,02 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 405,94 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանի ՎԿ ընդհանուր կապիտալը II եռամսյակում ավելացել է 4,2%-ով՝ կազմելով 77,7 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը 2013թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել է մոտ 77,7 միլիարդ դրամ՝ առաջին եռամսյակի համեմատ ավելանալով 3,1 մլրդ դրամով կամ 4,2 տոկոսով:

Լոնդոնում ոսկու գինը աճել է 2,7%–ով և մոտ երեքուկես ամսվա ընթացքում հասել առավելագույնի` 1411,00 դոլար մեկ ունցիայի դիմաց

Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքն այսօր հասել է մոտ երեքուկես ամսվա առավելագույն մակարդակի։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը ավելացել է 2,7 տոկոսով և պաշտոնապես կազմել է 1411,00 դոլար/ունցիա։ Սա ամենաբարձր նոր ցուցանիշն է 2013 թվականի մայիսի 15–ից ի վեր, հաղորդում է rbc.r–ն։

ՀՀ բանկերի կողմից II եռամսյակում մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն նվազել է 1%-ով` հասնելով 962,1 մլրդ դրամի

2013թ.-ի երկրորդ եռամսյակում ՀՀ բանկերի կողմից մասնավոր ձեռնարկությունների վարկավորումը նվազել է 1 տոկոսով՝ հասնելով շուրջ 962,1 միլիարդ դրամի:

Քերիի` Սիրիայի վերաբերյալ հայտարարությունից հետո ԱԽՏ բորսաները տարբեր ուղղությամբ են բացվել

Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները օգոստոսի 27–ի առուվաճառքները սկսել են տարբեր ուղղություններով, պատճառը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի` Սիրիայի վերաբերյալ հայտարարությունն է, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ամերիկյան ցուցիչները նվազել են Քերիի` Սիրիայի վերաբերյալ հայտարարությունների ֆոնին

Ամերիկյան ֆոնդային ցուցիչները երկուշաբթի նվազել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի` Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին հայտարարություններից հետո, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։