Tue, 16 December
1.1 C
Yerevan
USD: 381.76 RUB: 4.81 EUR: 448.80 GEL: 141.71 GBP: 512.40

Daily Archives: Sep 2, 2013

Լոնդոնում ոսկու գինն այսօր շաբաթվա նվազագույն ցուցանիշին է հասել

Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքն այսօր նվազել է և հասել շաբաթվա նվազագույն արժեքին` հաստատվելով 1392 դոլար/ունցիայից ցածր մակարդակում։ Սա ամենացածր ցուցանիշն է 2013 թվականի օգոստոսի 23–ից ի վեր, հաղորդում է rbc.r–ն։

Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը 2013թ.–ի հուլիսին աճել է 2.9%–ով

Հայաստանի բանկային համակարգի ժամկետանց վարկային ներդրումները 2013թ.–ի հուլիսին, հունիսի համեմատ, ավելացել են 2.9 տոկոսով՝ ամսվա վերջին կազմելով 23,2 մլրդ դրամ կամ համախառն վարկերի 1,38 տոկոսը, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը սեպտեմբերի 2–ին 408,50 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում սեպտեմբերի 2-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 408,50 դրամ է կազմել:

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը սեպտեմբերի 2–ին 408,50 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում սեպտեմբերի 2-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 408,50 դրամ է կազմել:

Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52019146 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների թիվը հունիսին աճել է 19,8%–ով`կազմելով 1,79 միլիոն մարդ

Հայաստանի բանկային համակարգից օգտվող անձանց թիվը 2013թ.–ի հունիսին կազմել է 1 779 651` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 19,8 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 0,6 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Ոսկու գնման գինը Հայաստանում աճել է 2.9%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16937,94 դրամ

Հայաստանում ոսկու գինը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 2.9 տոկոսով կամ մեկ գրամի դիմաց 484,88 դրամով` սեպտեմբերի 2–ին մեկ գրամի դիմաց կազմելով 16937,94 դրամ։

«Անելիք Բանկի» վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը փոխել է պաշտոնը

«Անելիք Բանկ» ՓԲԸ Խորհուրդն ընդունել է Բանկի Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի դիմումն աշխատանքից ազատվելու վերաբերյալ` Հայաստանի բանկերի միության նախագահ ընտրվելու կապակցությամբ, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված արժութային առուվաճառքի ծավալը նախորդ շաբաթվա ընթացքում 16,75 մլն դոլար է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարով իրականացված արժութային առուվաճառքի համախառն ծավալը 2013 թվականի օգոստոսի 26–30–ն ընկած ժամանակահատվածում կազմել է շուրջ 16,75 մլն դոլար` օգոստոսի 20–24-ն ընկած ժամանակահատվածում գրանցված 24,26 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 78,6 մլն դոլար են ձեռք բերել

Հայաստանի արտարժույթի ներքին շուկայում օգոստոսի 26–30–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 78,6 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 405,60 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։