Արդշինինվեստբանկի զուտ շահույթը 9 ամսվա ընթացքում ավելացել է 1,3 անգամ` հասնելով 4,1 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արդշինինվեստբանկի զուտ շահույթը 2013 թվականի 9 ամիսների համար կազմել է 4.1 մլրդ ՀՀ դրամ՝ 1,3 անգամ գերազանցելով նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի ցուցանիշը և արձանագրելով բանկի ողջ պատմության ընթացքում աճի ամենաբարձր տեմպը, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից»:

«Չնայած Հայաստանի բանկային ծառայությունների շուկայում աճող մրցակցությանը` բանկն իր գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշների գծով շարունակեց կայուն աճ արձանագրել», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ ներկայացված տվյալների` բանկի զուտ տոկոսային եկամուտը, 2012 թ.–ի հունվար–սեպտեմբերի համեմատ, այս տարվա հունվար–սեպտեմբերին աճել է 29.8%-ով` հասնելով 9.6 մլրդ ՀՀ դրամի, իսկ զուտ կոմիսիոն եկամուտն ավելացել է 39.8%-ով` հասնելով 2.9 մլրդ ՀՀ դրամի։

Միաժամանակ զուտ գործառնական եկամուտը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 28.8%-ով` հասնելով 14.2 մլրդ ՀՀ դրամի:

Բանկի բիզնեսի շահութաբերության հիմնական ցուցանիշներից մեկը՝ ծախսերի հարաբերակցությունը եկամուտներին (CIR), 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 45.1%:

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ն ՀՀ ԿԲ–ից բանկային գործունեություն իրականցանելու արտոնագիր է ստացել (N 83) 2003 թ.–ի փետրվարի 27–ին։ Հայաստանում գործում է բանկի 49 մասնաճյուղ, վեց մասնաճյուղ է գործում ԼՂՀ–ում, բանկը ներկայացուցչություն ունի Փարիզում։

2013 թ.–ի հոկտեմբերի 1–ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 262 մլրդ դրամ, վարկային պորտֆելը` 166,1 մլրդ դրամ, իսկ սեփական կապիտալը` 40,4 մլրդ դրամ։  ($1 – 407. 75 դրամ) -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img