Thu, 6 February
3.1 C
Yerevan
USD: 396.58 RUB: 4.04 EUR: 413.36 GEL: 140.63 GBP: 497.27
spot_img

Daily Archives: Mar 26, 2014

ՌԴ–ում գնաճը փետրվարին կրկնակի բարձր է եղել, քան Եվրամիությունում

ՌԴ–ում սպառողական գների աճի տեմպերը փետրվարին կրկնակի գերազանցել են եվրոպական գնաճի տեմպերը, միաժամանակ տարեսկզբից Ռուսաստանում գնաճն ավելացել է 1.3 տոկոսով, մինչդեռ Եվրոպայում այն նվազել է 0.6 տոկոսով, հաղորդում է Փրայմը` հղում անելով Ռոսստատին։

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մարտի 26–ին նվազել է 0,02%–ով և 1 դոլարի դիմաց կազմել է 412.00 դրամ

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 26–ին կատարված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, մարտի 25–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,02%–ով և 1 դոլարի դիմաց կազմել է 412.00 դրամ։

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 1.03 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 412.35 դրամ

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մարտի 26–ի արդյունքներով, մարտի 25–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 1.03 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 412.35 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

ԿԲ նախագահն ու Չինաստանի ազգային բանկի նախագահը երկու երկրների կենտրոնական բանկերի միջև համագործակցության վերաբերյալ հարցեր են քննարկելու

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ Պեկին է մեկնել ՀՀ կենտրոնական բանկի պատվիրակությունը, որի կազմում են Կենտրոնական բանկի ֆինանսական և ֆինանսական համակարգի կարգավորման ստորաբաժանումների ղեկավարները:

Համաշխարհային բանկը ՌԴ–ից 2014թ.–ին 150 մլրդ դոլարի կապիտալի զուտ արտահոսք է ակնկալում

ՌԴ–ից 2014թ.–ին կապիտալի զուտ արտահոսքը կարող է հասնել 150 միլիարդ դոլարի, հայտնել է ՀԲ Ռուսաստանի գծով գլխավոր տնտեսագետ Բրիջիտ Հանզլը, հաղորդում է Փրայմը։

Սեզոնային գործոնները հանգեցրել են Հայաստանում արժութային ճնշումների թուլացմանը. թերթ

Հայաստանի արժութային շուկայում վերջին մեկուկես–երկու ամսում նկատվող դրամի նկատմամբ ուժեղ ճնշումը, ինչպես և սպասվում էր, այս օրերին ամբողջովին դադարեց, գրում է «Հայոց աշխարհ» թերթը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսել է ֆինանսավորել «ՀԿԵ» ՓԲԸ հաճախորդներին ֆակտորինգային սպասարկման պայմանագրի շրջանակում

ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսել է ֆինանսավորել «ՀԿԵ» ՓԲԸ հաճախորդներին ֆակտորինգային սպասարկման պայմանագրի շրջանակում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։