Wed, 12 March
1.1 C
Yerevan
USD: 394.04 RUB: 4.58 EUR: 428.99 GEL: 141.29 GBP: 509.30
spot_img

Daily Archives: Apr 7, 2014

ՀՀ ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

Ապրիլի 7-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52064159 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

NASDAQ OMX Արմենիա բորսայում ապրիլի 7–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2014 թվականի ապրիլի 7–ին ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել։ Դա են վկայում NASDAQ OMX Արմենիայից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալները։

ՎՏԲ–Հայաստան բանկի հաճախորդը հանկարծամահ է եղել մասնաճյուղերից մեկում

ՎՏԲ-Հայաստան բանկի` ք.Երևան, Կիևյան 19 հասցեում գտնվող մասնաճյուղում երկուշաբթի առավոտյան հանկարծամահ է եղել բանկի 57–ամյա հաճախորդը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Raiffeisen Bank International բանկը որակի սերտիֆիկատ է շնորհել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ թղթակից ավստրիական Raiffeisen Bank International բանկը բարձր գնահատականի է արժանացրել 2013 թվականի ընթացքում միջազգային SWIFT փոխանցումների ոլորտում բանկի անթերի աշխատանքը` շնորհելով որակի սերտիֆիկատ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը կազմել է $6,22 մլն

NASDAQ OMX Արմենիա բորսայում 2014 թ.–ի մարտի 31-ից մինչև ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ $6,25 մլն` մարտի 24—28-ն ընկած ժամանակահատվածում գրանցված $19,2 միլիոնի համեմատ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել $83,1 մլն

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մարտի 31–ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել $83,1 մլն.` 1 դոլարի դիմաց 413,37 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։