Mon, 15 December
6.1 C
Yerevan
USD: 381.70 RUB: 4.80 EUR: 448.19 GEL: 141.59 GBP: 510.68

Daily Archives: Nov 27, 2014

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0,25 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 433.86 դրամ

Հայաստանի արժութային շուկայում նոյեմբերի 27–ին հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, նոյեմբերի 26–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0.25 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 433.86 դրամ, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նոյեմբերի 27–ին չի փոխվել և 1 դոլարի դիմաց կազմել 434 դրամ

ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 27–ին կատարված գործարքների արդյունքում, նոյեմբերի 26–ի ցուցանիշի համեմատ, անփոփոխ է մնացել և 1 դոլարի դիմաց կազմել է 434 դրամ։

ՎԶՄԲ–ն և ԱԶԲ–ն Հայաստանին 124 մլն դոլարի բյուջետային վարկեր կհատկացնեն

Համաշխարհային բանկի խմբի անդամ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը և Ասիական զարգացման բանկը Հայաստանին 124 մլն դոլարի բյուջետային վարկեր կտրամադրեն, հինգշաբթի Հայաստանի կառավարության նիստում հայտնեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը։

Հայաստանի եվրապարտատոմսերով երկրորդային շուկայում սեպտեմբերին իրականացված գործարքների ծավալը կազմել է 3,4 մլն դոլար

Հայաստանի եվրապարտատոմսերով երկրորդային շուկայում 2014 թ.–ի սեպտեմբերին իրականացված գործարքների ծավալը կազմել է 3,4 մլն դոլար` օգոստոսին գրանցված 4,78 մլն դոլարի համեմատ, հաղորդվում է ՀՀ ԿԲ-ի 2014 թ.-ի սեպտեմբերի ամենամսյա տեղեկագրում:

Չինաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունների շահույթը նվազել է

Չինաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունների զուտ շահույթը տարեկան կտրվածքով հոկտեմբերին նվազել է 2,1 տոկոսով` սեպտեմբերի գրանցված 0,4 տոկոսանոց աճից հետո, վկայում են Չինաստանի պետական վիճակագրական վարչության տվյալները։

Դոլարն էժանանում է իենի նկատմամբ ԱՄՆ–ից ստացվող վիճակագրության ֆոնին

Հինգշաբթի դոլարի փոխարժեքը նվազում է իենի նկատմամբ` կապված ԱՄՆ–ի գործազրկության նպաստի առաջնային հայտերի անսպասելի ավելացման հետ, վկայում են առուվաճառքի տվյալները։