Tue, 16 December
0.1 C
Yerevan
USD: 381.70 RUB: 4.80 EUR: 448.19 GEL: 141.59 GBP: 510.68

Daily Archives: Apr 15, 2015

ԵԶԲ–ն շահագրգռված է Հայաստանի ագրոհատվածում և էներգետիկայի ոլորտում ծրագրերի իրականացմամբ

Եվրասիական զարգացման բանկը շահագրգռված է ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, գյուղատնտեսության, լեռնահանքային արդյունաբերության և այլ հատվածներում ծրագրերի իրականացմամբ, հայտնեց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը չորեքշաբթի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը ապրիլի 15–ին նվազել է 0,12%–ով և 472,25 դրամ կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 15–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0,12 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 472,25 դրամ։

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 1,42 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 472,64 դրամ

Ապրիլի 15–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, ապրիլի 14–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 1,42 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 472,64 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Գերմանիան պետական պարտքը 2019 թվականին կհասցնի ՀՆԱ–ի 61,5%–ի` 2014 թվականի 74,7%–ի դիմաց

Գերմանիայի կառավարության կողմից հաստատված կայունության ծրագրի տեքստի համաձայն` սպասվում է, որ 2019 թվականին Գերմանիայի պետական պարտքը կնվազի և կկազմի ՀՆԱ 61,5%` 2014 թվականի 74,7%–ի դիմաց։

Դոլարն ամրապնդվում է համաշխարհային արժույթների նկատմամբ ԱՄՆ–ի վիճակագրական տվյալների ֆոնին գրանցված նվազումից հետո

Դոլարը սկսել է աճել համաշխարհային արժույթների նկատմամբ ԱՄՆ–ի մանրածախ վաճառքների թույլ վիճակագրության ֆոնին գրանցված նվազումից հետո, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։