Wed, 5 February
8.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: May 22, 2015

Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի հավաստագրման ծրագիր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ սկսել են «Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի հավաստագրման» անվճար ծրագիրը, հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մայիսի 22–ին աճել է 0,54% –ով և $1 համար 478,36 դրամ կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 22–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն աճել է 0,54 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 478,36 դրամ։

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 0,74 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 477,36 դրամ

Մայիսի 22–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, մայիսի 21–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,74 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 477,36 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Հայաստանի բանկերի լիկվիդայնությունը մարտին նվազել է` դառնալով 24,1%. ԿԲ

Հայաստանի բանկերի ընդհանուր լիկվիդայնության ցուցանիշը (բարձր լիկվիդայնության ակտիվներ/ընդհանուր ակտիվներ) 2015 թ.–ի մարտին կազմել է 24.1 տոկոս` ամսվա ընթացքում նվազելով 0,9 տոկոսային կետով։ Նման տվյալներ են ներկայացվում ՀՀ ԿԲ–ի կայքում։

ՎՏԲ-Հայաստան բանկն ապառիկ վարկավորման և շուկայում արտոնություններ տրամադրելու շրջանակում առաջարկում է «Սուպերդրույք» ծառայությունը

ՎՏԲ-Հայաստան բանկն ապառիկ վարկավորման և շուկայում արտոնություններ տրամադրելու շրջանակում առաջարկում է «Սուպերդրույք» ծառայությունը, որն ուղղված է բանկի հաճախորդների հավատարմության ցուցանիշի բարձրացմանը: