Wed, 5 February
8.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: May 25, 2015

Հայաստանի ֆինանսական կառույցները սնանկության եզրին չեն. ԿԲ

Հայաստանի ֆինանսական կառույցները սնանկացման եզրին չեն, երկուշաբթի խորհրդարանում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը 2014 թվականի պետբյուջեի կատարման մասին զեկույցի քննարկման ընթացքում։

Հայկական բանկերն ավելի պակաս սպառողական վարկեր են տրամադրում` շեշտադրելով բիզնես–վարկավորումը. ԿԲ

Հայկական բանկերն ավելի պակաս թվով վարկեր են սկսել տրամադրել` շեշտադրում անելով բիզնես վարկավորման վրա, երկուշաբթի խորհրդարանում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը 2014 թվականի պետբյուջեի կատարման մասին զեկույցի քննարկման ընթացքում։

ԿԲ–ն բանակցություններ է վարում պոտենցիալ ներդրողների հետ Համահայկական բանկում պետական բաժնեմասի վաճառքի շուրջ. Ջավադյան

Հայաստանի Կենտրոնական բանկն աննպատակահարմար է համարում Համահայկական բանկում պետական մասնակցությունը և բանակցություններ է վարում պոտենցիալ ներդրողների հետ, երկուշաբթի խորհրդարանում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը 2014 թվականի պետբյուջեի կատարման մասին զեկույցի քննարկման ընթացքում։

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ աճել է 0,96 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 478,32 դրամ

այիսի 25–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, մայիսի 22–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,96 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 478,32 դրամ։

ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մայիսի 25–ին աճել է 0,45% –ով և $1 համար 480,54 դրամ կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 25–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն աճել է 0,45 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 480,54 դրամ։

Հայաստանում ներգրավված միջազգային վարկերի օգտագործման արդյունավետությունը կկարգավորվի օրենսդրորեն

Ներգավված միջազգային վարկերի օգտագործման արդյունավետության նկատմամբ վերահսկողությունը կտեղափոխվի օրենսդրական դաշտ, երկուշաբթի խորհրդարանի 2014 թ.–ի պետբյուջեի կատարողականի քննարկման ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 77,6 մլն դոլար

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մայիսի 18–ից 22–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 77,6 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 479,45 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը 5,55 մլն դոլար է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 18–ից 22–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է 5,55 մլն դոլար` մայիսի 11–ից 15–ի ընթացքում գրանցված 6,2 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

ՎՏԲ-Հայաստան բանկի աջակցությամբ Երևանում բացվելու է մանկական ժամանցային համալիր

ՎՏԲ-Հայաստան բանկը ֆինանսավորել է Երևանում «Good Time» մանկական ժամանցային համալիրի կառուցումը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը: