Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2015 թ.–ի վերջին գերազանցել է 5 մլրդ դոլարը

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2015 թ.–ի դեկտեմբերի վերջին կազմել է 5 071 մլն դոլար` 2014 թ.–ի դեկտեմբերի համեմատ ավելանալով 14 տոկոսով կամ 629,5 մլն դոլարով։ Ինչպես հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն, ամսվա ընթացքում երկրի ընդհանուր պետական պարտքն ավելացել է 5,35 տոկոսով։

Միաժամանակ Հայաստանի արտաքին պետական պարտքը 5 տարում, 2010 թ.–ի դեկտեմբերի վերջի համեմատ, ավելացել է 30 տոկոսով։

ԱՎԾ–ի տվյալներով` հանրապետության արտաքին պետական պարտքը 2015 թ.–ի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 4 309,5 մլն դոլար` տարվա ընթացքում ավելանալով 13,8 տոկոսով, իսկ ամսվա ընթացքում` 6 տոկոսով։

Արտաքին պետական պարտքի կառուցվածքում մոտ 3 833,2 մլն դոլարը բաժին է ընկնում Հայաստանի կառավարության պարտքին (համապատասխանաբար 14,5 և 7,1 տոկոսի աճ), իսկ ԿԲ–ի պարտքը կազմում է 476,3 մլն դոլար (համապատասխանաբար 8,2 տոկոսի աճ և 1,36 տոկոսի անկում)։

Հայաստանի ներքին պարտքը դեկտեմբերի վերջին կազմել է 761,4 մլն դոլար` տարվա ընթացքում ավելանալով 16 տոկոսով (ամսվա ընթացքում 1,3 տոկոսի աճ)։ Միաժամանակ մոտ 661,5 մլն դոլարը բաժին է ընկնում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերին, արտարժույթով պետական պարտատոմսերը կազմել են 97,9 մլն դոլար, ներքին երաշխիքները` 1,9 մլն դոլար։

ՀՀ պետբյուջեի համաձայն` սպասվող ՀՆԱ–ի նկատմամբ երկրի պետական պարտքը 2016 թ.–ին կազմել է 49,4 տոկոս` 2015 թ.–ին գրանցված 48,3 տոկոսի համեմատ։ Իսկ ՀՆԱ–ի նկատմամբ արտաքին պարտքի հարաբերակցությունը 2016 թ.–ին կկազմի 42,8 տոկոս` այս տարի գրանցված 42,3 տոկոսի համեմատ։ Պետական պարտքը 2016 թ.–ի արդյուքնում կկազմի 5,569 մլր դոլար, որից 86,6 տոկոսը բաժին է ընկնում արտաքին պարտքին։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 9–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը նշանավորվեց մասնագիտացված միջազգային համաժողովում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների քննարկմամբ

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img