Հայտնի են դարձել ՎՏԲ–Հայաստան բանկի բանկոմատի պայթեցման հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի՝ Բաղրամյան պողոտա 56 հասցեում գտնվող բանկոմատի պայթեցման փորձի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը

Կատարված  օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննության և ՀՀ ոստիկանության հետ սերտ համագործակցության արդյունքում բացահայտվել են հանցագործության բոլոր հանգամանքները:

Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի գլխավոր մասնագետ Էրիկ Հակոբյանը, բանկոմատը պայթեցնելու եղանակով գումար հափշտակելու հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, նախնական համաձայնության է եկել իր ընկերներ Սիմոն Սիմոնյանի և Արթուր Օսեյանի հետ՝ վերջիններիս հետ մանրամասն մշակելով հանցագործության իրականացման ծրագիրը:

Այսպես, 2016թ.-ի դեկտեմբերի 16-ին` ժամը 04.00-ի սահմաններում,  Է. Հակոբյանը, Ս. Սիմոնյանը և Ա. Օսեյանը, իրենց հետ վերցնելով բանկոմատի պայթեցման նպատակով նախապես ձեռք բերած գազի և ամիակի բալոնները, էլեկտրական մարտկոցը, ռետինե խողովակներն ու մալուխը, ավտոմեքենայով գնացել են «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի` Բաղրամյան պողոտա 56 հասցեում գտնվող բանկոմատի մոտ` որոշելով իրագործել հանցավոր մտադրությունը:

Հանցագործության կատարման մեջ չմերկացվելու և իրենց անձը քողարկելու նկատառումներով Է. Հակոբյանը, Ս. Սիմոնյանը և Ա. Օսեյանը հագել են պոլիէթիլենային տոպրակներ և փորձել պայթեցնել բանկոմատն ու գաղտնի հափշտակել այդ պահին նրանում առկա առանձնապես խոշոր չափի՝ 29.904.000 ՀՀ դրամ գումարը, սակայն պայթյուն չի առաջացել: Այնուհետև, բանկոմատը պայթեցնելու մի քանի անհաջող փորձերից հետո, չբացահայտվելու և չբռնվելու նպատակով, Է. Հակոբյանը, Ս. Սիմոնյանն ու Ա. Օսեյանը գործիքները թողել են դեպքի վայրում և հեռացել` հանցագործությունն ավարտին չհասցնելով իրենց կամքից անկախ հանգամանքներով:

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Էրիկ Հակոբյանին, Սիմոն Սիմոնյանին և Արթուր Օսեյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (գողության փորձ):

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img