ՎՏԲ-Հայաստան բանկի տեղեկատվական կենտրոնը կաշխատի 24/7 ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Հաճախորդներին առավել հարմարավետ սպասարկում տրամադրելու նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարացրել է Տեղեկատվական կենտրոնի աշխատաժամերը, անցնելով շուրջօրյա ռեժիմի, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

ՎՏԲ-Հայաստան բանկի տեղեկատվական կենտրոնը սկսել է իր աշխատանքը 2011թ.-ին: Տեղեկատվական կենտրոնի խնդիրներից էին. Բանկի գործող և պոտենցիալ հաճախորդներին ապահովել որակյալ տեղեկատվական-հաղորդակցական աջակցություն, տրամադրել օպերատիվ օգնություն հաճախորդներին՝ առաջացող խնդիրների լուծման համար:

«ՎՏԲ-Հայաստան բանկի տեղեկատվական կենտրոնի հեռախոսավարները տրամադրում են լիարժեք տեղեկատվություն բանկի պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ, բացատրում քարտային գործարքների մանրամասները, օգնում հեռահար սպասարկման գործարքների անցկացման գործում, ինչպես նաև աջակցություն են ցուցաբերում ցանկացած վարկային հայտ ներկայացնելիս», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Տեղեկատվական կենտրոնի աշխատանքի արդյունքները ցույց են տալիս, որ հաճախորդները գոհ են սպասարկման որակից, իսկ հեռախոսավարների կողմից ընդունվող հեռախոսազանգերի թիվը շարունակաբար աճում է, հասնելով օրական մինչև 1 000 – 1 500 զանգի:

Տեղեկատվական կենտրոնը դարձել է կարևոր հաղորդակցական հարթակ բանկի և հաճախորդի միջև:

«Տեղեկատվական կենտրոնը իրականացնում է նաև գործառնական սպասարկում, մասնավորապես, բոլոր դրամական փոխանցումների համակարգերի միջոցով ստացված փոխանցումների հաշվեգրում բանկի գործող քարտերին, “Հեռախոս բանկինգ” ծառայությանը միացված հաճախորդների բոլոր հաշիվների շուրջ գործարքների իրականացում՝ հաճախորդի զանգի և պատշաճ նույնականացման հիման վրա,պլաստիկ քարտերի բացում», – հայտնում են բանկից:

Բանկի Տեղեկատվակ կենտրոնը աշխատում է հաճախորդների հետ հաղորդակցության 4 ուղիներով. Հեռախոսազանգեր, Skype` առցանց գրագրություն և տեսազանգեր, էլեկտրանային փոստ, ֆեյսբուք (առցանց խորհրդատվություն և պատասխաններ հաճախորդների հարցերին):

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Տոկենացումը ներառվել է թվային ակտիվների վերաբերյալ ՀՀ ԿԲ ռազմավարության առաջնահերթությունների թվում

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը պատասխանել է «ԱՌԿԱ» գործակալության հարցին այն մասին, թե արդյոք կարգավորողը դիտարկում է տոկենացման մասին օրենքի մշակման հնարավորությունը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 9–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը նշանավորվեց մասնագիտացված միջազգային համաժողովում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների քննարկմամբ

Տոկենացումը կարող է փոխել ներդրումներ կատարելու փիլիսոփայությունը Հայաստանում․ փորձագետ

Տոկենացումը լուրջ մեխանիզմ է, որը կարող է փոխել Հայաստանում ներդրումների փիլիսոփայությունը, նշել է «BlackRiver Capital» (Դուբայ) ներդրումային և հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն, բաժնետեր Ֆելիքս Վարտանովը

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img