ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը գրավել է առաջին տեղը «Հայաստանի ամենաժողովրդական բանկ» անվանակարգում, որը անցկացվել է Credit AM խորհրդատվական ընկերության կողմից www.credit.am կայքի ացելուների միջև 2011թ. հունիս-հոկտեմբեր ամիսներին անցկացված հարցման միջոցով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, ՎՏԲ-Հայաստան Բանկի օգտին քվեարկել են մասնակիցների 20%-ը:
«Մենք շատ ուրախ ենք, որ www.credit.am կայքի ացելուների գնահատականով ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է ՀՀ ամենաժողովրդական բանկը և շնորհակալ ենք Credit AM խորհրդատվական ընկերությանը նման ուշադրության, նախաձեռնության և օբյեկտիվորեն կատարված աշխատանքի համար»,- ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալիերի Օվսյաննիկովի խոսքը մեջբերում է մամուլի ծառայությունը:
Ըստ նրա՝ ամենաժողովրդական` դա հասկանալի, հասանելի, հուսալի և արդյունավետ բանկ է, որտեղ ամեն ինչ նպատակաուղղված է ֆինանսական հարցերի գրագիտորեն և օպերատիվ լուծմանը: Բացի այդ, դա բանկ է, որը վայելում է բնակչության բարձր վստահությունը: «Համապատասխանաբար, մենք պետք է պահպանենք մեր առաջատար դիրքերը ֆինանսական շուկայում և շարունակել առաջարկել մեր հաճախորդներին նոր և առավել հարմար պրոդուկտներ և ծառայություններ»,- նշեց Օվսյաննիկովը:
ՀՀ բանկերի նկատմամբ երկրի բնակչության վերաբերմունքը որոշելու և ժողովրդական վարկանիշ ձևավորելու նպատակով անցկացված հարցմանը մասնակցել է 11 110 մարդ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.-ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը:
Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ:-0-